Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի զինված ստորաբաժանումները ներխուժել են Սիրիա

Թուրքիան հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին:

Թուրքիայի զինված ստորաբաժանումները ներխուժել են Սիրիա

Թուրքիայի զինված ստորաբաժանումները ներխուժել են Սիրիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զրահատեխնիկա և զինված ստորաբաժանումներ տեղափոխող շուրջ 110 զրահապատ մեքենաների ավտոշարասյունը` հատուկ անվտանգության միջոցների ձեռնարկմամբ հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Քըրըքհանի շրջան: Այնուհետև Չոբանբեյի սահմանային անցակետը հատելով շարժվել է դեպի Սիրիա: Հատելով թուրք-սիրիական սահմանը՝ թուրքական զինուժւ շարժվել է դեպի Եփրատ գետի արևելյան հատված, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություն սկսել տեղի քուրդ զինյալների դեմ, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Եփրատ գետի արևելյան հատվածը՝ դրանով փաստացի «կանաչ լույս» վառելով թուրքերի առաջ:
Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, որ գործողության անվանումը լինելու է «Խաղաղության ակունք», սակայն այդ մասին առայժմ պաշտոնական հաստատում չկա։
Ըստ թուրքական աղբյուրների՝  Թուրքիայի բանակի առաջին թիրախը լինելու են Թալաբադ և Ռեսուլայն քաղաքները,  իսկ այնուհետև Քոբանի  շրջանը: Դրանք այժմ գտնվում են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Նշվում է նաև, որ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կա 65.000 զինյալ և  նրանց թիվը կարող է հասնել 100 հազարի։ 
Ռազմական գործողություններին մասնակցելու են թե ցամաքային և թե օդային ուժեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Search