Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների մասին

Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների եւ վճարումների վերաբերյալ:

Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների մասին

Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Ռուսաստանի ֆիննախը:
«ՌԴ կառավարության եւ Թուրքիայի Հանրապետության կառավարության միջեւ կայացավ համաձայնագրի ստորագրում հաշվարկների ու մշակումների մասին՝ ուղղված միջբանկային փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Թուրքիայի տնտեսավարող սուբյեկտների միջե հաշվարկների անընդհատության ապահովմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել Է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, թուրքական կողմից՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
«Համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ Է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխշահավետ ու իրավահավասար առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ու զարգացման համար»,-նշում Է հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search