Artsakhpress

Սփյուռք

Հայաստանում գեղեցիկ բիզնես կերպարում ներկայացած Քիմ Քարդաշյանը համբույրներ է ուղարկել իր հետևորդներին. Daily Mail-ն անդրադարձել է Քիմի երևանյան ելույթին

Քիմ Քարդաշյանի՝ Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում ունեցած ելույթին անդրադարձել է Daily Mail պարբերականը՝ նկատելով, որ հեռուստաաստղը ներկայացել է տպավորիչ բիզնես կերպարով:

Հայաստանում գեղեցիկ բիզնես կերպարում ներկայացած Քիմ Քարդաշյանը համբույրներ է ուղարկել իր հետևորդներին. Daily Mail-ն անդրադարձել է Քիմի երևանյան ելույթին

Հայաստանում գեղեցիկ բիզնես կերպարում ներկայացած Քիմ Քարդաշյանը համբույրներ է ուղարկել իր հետևորդներին. Daily Mail-ն անդրադարձել է Քիմի երևանյան ելույթին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Քիմ Քարդաշյանը կրկին բիզնես միջավայրում է՝ այցելելով Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովին: Իրապատում շոուի 38-ամյա աստղն օդային համբույրներ է ուղարկել իր հետևորդներին, միջոցառման ունկնդիրներին՝ քննարկելով իր ապրանքանիշի ունեցած հաջողություններն ու ընդգծելով հաջողության հասնելու ճանապարհին հանդիպած խնդիրները»,- tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է բրիտանական պարբերականը, որն անդրադառնում է Քարդաշյանների ընտանիքին առնչվող ցանկացած իրադարձության:
Հիշեցնենք, որ այսօր WCIT 2019 համաժողովի շրջանակում ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, ի թիվս այլնի, խոսել է նաև մարքեթինգային վերլուծության իր «ձեռագրի» մասին:
Պարբերականն ընդգծել է նաև, որ նախօրեին Քիմի պատմական հայրենիքում, տեղի է ունեցել նրա երեք երեխաների՝ 3-ամյա Սենթի, 20 ամսական Չիկագոյի և 4 ամսական Փսալմի մկրտությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search