Artsakhpress

Սփյուռք

Ալեքսիս Օհանյանը մասնակցեց իր գրքի երևանյան շնորհանդեսին

Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» գրքում խորհուրդ է տալիս այս կամ այն գաղափարն իրագործելու համար չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

Ալեքսիս Օհանյանը մասնակցեց իր գրքի երևանյան շնորհանդեսին

Ալեքսիս Օհանյանը մասնակցեց իր գրքի երևանյան շնորհանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին: Միջոցառմանը ներկա էր հեղինակը, ով պատասխանեց լրագրողների հարցերին և հաղորդակցվեց ընթերցողների հետ:
«Բազմաթիվ երիտասարդ ձեռնարկատերեր ինձ հարցնում էին, թե որն է իմ հաջողության գաղտնիքը: Կարծեցի, որ նրանց պատասխանելու ամենաարագ ու արդյունավետ ձևը գիրք գրելն է»,-նշեց Օհանյանը:
Նրա խոսքով` իբրև ձեռնարկատեր և գործատու, կցանկանար` իր աշխատակիցները կիրառեն այն ամենը, ինչի մասին խոսվում է գրքում, քանի որ դա բարձրացնում է ոչ միայն նրանց արտադրողականության արդյունավետությունը, այլև աշխատանքային երկարատևություն է ապահովում:
«Այս նախաձեռնությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ ես առցանց  իմ ծրագրերն իրականացրեցի` առանց թույլտվության: Ցանկանում եմ, որ մարդիկ ավելի նախաձեռնող լինեն ու կատարեն քայլեր` չսպասելով այլոց թույլտվությանը: Համացանցն ու առցանց գործիքներն այդ հնարավորությունն ընձեռում են բոլորին»,-շեշտեց Ալեքսիս Օհանյանն ու խոստովանեց, որ, այնուամենայնիվ, իր համար այնքան էլ դյուրին չէր գիրք գրելը: «Ես մեկ շաբաթ փակվեցի տանը, որտեղ չէի կարող օգտվել համացանցից և հենց այդ մեկ շաբաթվա ընթացքում գրեցի գրքի մեծ մասը»,-պատմեց նա:
Գործարարն ասաց, որ համացանցի հնարավորություններից իրեն հատկապես մոտիվացնում է այն,  որ եթե մի երիտասարդ ունի հրաշալի մտահաղացում, կարող է անվճար ու արագ դրանով կիսվել աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց հետ: «Դա ինձ հիացնում է ու ոգեշնչում»,-եզրափակեց Օհանյանը:
Գրքի թարգմանիչ Աննա Միրզոյանը շեշտեց, որ գրքում իրական հերոսներ են և իրական պատմություններ: «Հիմնականում անդրադարձ է արվում  ձեռնարկատերերին և ստարտափներին, սակայն նախաձեռնողականությունը միայն ձեռնարկատերերին չէ  բնորոշ: Հերոսներից մեկը մի ուսուցիչ է, որը ներդրում ունեցավ տորնադոյի հետևանքով ավերված դպրոցների վերակառուցման գործում. նա բացեց համակարգիչն ու համացանցի օգնությամբ գումար հավաքեց այդ դպրոցները նորոգելու, կահավորելու համար: Մյուս հերոսը հաշմանդամություն ունեցող մի երիտասարդ է, որն առցանց  տիրույթում մոռանում է իր սահմանափակումների մասին: Խոսվում է նաև երիտասարդների մի խմբի մասին, որոնք դեմ էին համացանցի ազատության սահմանափակմանը: Միավորվելով` նրանք հենց համացանցի օգնությամբ կարողանում են պայքարել համացանցի սահմանափակումներին վերաբերող  օրինագծերի դեմ»,-պատմեց Միրզոյանը:
Գիրքը հեղինակային բացառիկ իրավունքով հայերեն է թարգմանել «Կարապ» ընկերությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search