Artsakhpress

Վերլուծական

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դատական գործը առաջ է գնում թուրքական դատարաններում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Լիբանան, Անթիլիաս) ներկայացրած հայցադիմումը՝ Թուրքիայի Սիս քաղաքում գտնվող իր նախկին նստավայրի վերականգնման համար, հասարակական լայն հնչեղություն էր ստացել, մինչդեռ նույնքան կարևոր մեկ այլ դատական հայց ընդդեմ Թուրքիայի հազիվ թե հայտնի է հայ և միջազգային հանրությանը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դատական գործը առաջ է գնում թուրքական դատարաններում

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դատական գործը առաջ է գնում թուրքական դատարաններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս համեմատաբար անհայտ դատավարությունը հարուցվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից յոթ տարի առաջ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ստամբուլում հայկական թերթի հրապարակած միակ լուրը վերաբերում էր Երուսաղեմի պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի Թուրքիա կատարած տարատեսակ այցերին՝ այդ երկրում պատրիարքարանի կալվածքների վերաբերյալ հայցերի առնչությամբ: Երուսաղեմի պատրիարքարանի կողմից հայտարարություններ չեն եղել, և հայկական մամուլում ոչ մի հարցազրույց  չի հրապարակվել այս կարևոր դատական ​​գործի մասին:
Թուրքիայում Երուսաղեմի պատրիարքարանի դատական գործի վերաբերյալ առաջին գլխավոր նորությունը հրապարակվեց թուրքական «Հյուրիեթ» թերթում 2019 թ․ հոկտեմբերի 2-ին: «Հյուրիեթը» հաղորդեց, որ Սահմանադրական դատարանը (Թուրքիայի բարձրագույն դատարանը) 2019 թ․ սեպտեմբերի 12-ին որոշում կայացրեց, որ Թուրքիայի ստորին ատյանի դատարանը խախտել է Հայոց պատրիարքարանի իրավունքները՝ մերժելով պատշաճ մուտք դատարան հայցադիմումի ներկայացման համար (Սահմանադրության 36-րդ հոդված)։ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ ստորին ատյանի դատարանը բավարար չափով չի հետաքննել հայկական հայցադիմումի պահանջները։
Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց Հայ Առաքելական Աթոռը (Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը) 2016 թ․ օգոստոսի 26-ին հայց էր ներկայացրել Անկարայի դատարան՝ ձգտելով վերականգնել իր կալվածքները Թուրքիայում։ Թուրքական փաստաթղթերում հղում է արվում Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Հակոբյանց միաբանությանը որպես Մար Յակուբի, որը Սուրբ Հակոբյանցի թուրքերեն թարգմանությունն է։ Երկու տարբեր անունները խառնաշփոթ էին առաջացրել դատարանում այս կալվածքների սեփականատիրոջ իսկական ինքնության մասին:
Սահմանադրական դատարանը հայցը վերադարձրեց Անկարայի դատարան՝ պահանջելով, որ ստորին ատյանի դատարանը վերանայի այդ հարցը՝ անցկացնելով հետագա քննություններ։ Եթե ​​ստորին ատյանի դատարանը վերանայի իր ավելի վաղ մերժումը, ապա այն դուռ կբացի դատական հետապնդման համար Թուրքիայի դատական համակարգի միջոցով։
Անցյալ շաբաթ ես պատիվ ունեցա հեռախոսազրույց ունենալՆուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ դատական գործի կարգավիճակի վերաբերյալ։ Որքան ինձ հայտնի է, սա առաջին հարցազրույցն էր, որ Նորին գերազանցությունը շնորհել էր լրատվամիջոցի ներկայացուցչին այս հարցի առնչությամբ։ Նա ինձ տեղեկացրեց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը միայն Ստամբուլում ուներ շուրջ 1200 կալվածք: Պատրիարքարանը ուներ նաև տասնյակ այլ կալվածքներ ամբողջ Թուրքիայում, որոնք կառավարության կողմից բռնագրավվել էին 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում: Պատրիարք Մանուկյանը նշեց, որ Թուրքիայի Յալովա քաղաքում Երուսաղեմի պատրիարքարանի սեփականություն հանդիսացող շատ մեծ և արժեքավոր մի կալվածք 1950 թ․ մի թուրքահայի կողմից վաճառվել է մի թուրքի, որից հետո նա փախչել Միացյալ Նահանգներ։ Պատրիարքն ասաց, որ ինքը շահագրգռված է դատական ​​հայց հարուցելու այդ թուրքահայի ժառանգների դեմ:
1973 թ․ օգոստոսի 7-ին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը ի սկզբանե Երուսաղեմի կալվածքները ընդգրկել էր իր ցանկում։ Երբ որոշում կայացվեց դրանք Հիմնադրամի գլխավոր վարչության ենթակայությունից հանելու մասին, Երուսաղեմի պատրիարքարանը 2012 թ. հուլիսի 19-ին դատական ​​հայց ներկայացրեց, սակայն թուրքական դատարանը մերժեց հայցադիմումը: Չնայած Պատրիարքարանը շահեց բողոքարկումը, սակայն դատարանը մերժեց այդ որոշումը․․․
Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ այս պահին կարիք չկա քննել Երուսաղեմի  Հայոց պատրիարքարանի կողմից պահանջվող կալվածքների սեփականության իրավունքը:
Սահմանադրական դատարանն այնուհետև որոշում կայացրեց, որ «նախքան փաստաթղթերը և գրառումները, մասնավորապես դատական գործի վարչական քննությունները դատարան ներկայացնելը, պետք է հնարավոր լիներ պարզել, թե արդյոք եղե՞լ է երկրորդ  Հիմնադրամ, թե՞ ոչ։ Առանց այդ բոլոր հարցերի պարզաբանման և առանց այդ բոլոր անհրաժեշտ քննությունների իրականացման դատական հայցադիմումը մերժելը մեծ անհարմարություն է առաջացրել դիմումատուի [Պատրիարքարան] համար, և դատարան դիմելու նրա իրավունքին միջամտելը եղել է անհամաչափ։ Այս մերժմամբ խախտվում է Սահմանադրական դատարանի 36-րդ հոդվածը՝ դատական կարգով մարդու իրավունքների պաշտպանությունը»:
Սա կարևոր դատավարություն է ոչ միայն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, այլև ողջ հայ ժողովրդի համար: Հայցադիմումով պահանջվող հսկայական թվով ՝ 1200 կալվածքները, այն դարձնում են խիստ արժեքավոր, հատկապես հաշվի առնելով դրանց գտնվելու վայրը Ստամբուլում ՝ Թուրքիայի ամենանշանավոր քաղաքում:
Թեև դեռ շատ վաղ է խոսել այս դատական գործընթացի վերջնական արդյունքների մասին, հավանական է, որ Պատրիարքարանը վերականգնի 1200 կալվածքների մի մասը, եթե ոչ բոլորը, ապա Թուրքիայի կառավարությունը կարող է թույլ չտալ այդ գույքի վաճառքը և եկամուտների դուրս բերումը Թուրքիայից, թույլ տալով միայն գույքի օգտագործումը կամ դրա վարձակալությունը ուրիշների կողմից: Ստացված եկամուտը այնուհետև կարող է օգտագործվել Թուրքիայի հայկական դպրոցների և եկեղեցիների աջակցության համար:
Այնուամենայնիվ, եթե ստորին ատյանի դատարանը և Սահմանադրական դատարանը որոշում կայացնեն ընդդեմ հայկական Պատրիարքարանի, ապա այն կարող է հետո դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Կիլիկիո կաթողիկոսարանը նույն սխեմային հետևելու գործընթացի մեջ է, այն բանից հետո, երբ նրա հայցադիմումը մերժվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, քանի որ այն ուղղակիորեն ներկայացվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ շրջանցելով Թուրքիայի ստորին ատյանի դատարանը: Կաթողիկոսարանն այժմ իր հայցը վերաներկայացնում է Թուրքիայի ստորին ատյանի դատարան։
Այս երկու դատավարությունների վերաբերյալ թուրքական դատարանների, անհրաժեշտության դեպքում, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերաձևակերպելու է Թուրքիայից հայկական պահանջների օրինական հետապնդման օրակարգը՝ Հայոց ցեղասպանության պարզ ճանաչումից ավելի հեռուն գնալով:

Հարութ Սասունյան


«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search