Artsakhpress

Միջազգային

Եգիպտոսը, Կիպրոսն ու Հունաստանը դատապարտել են Թուրքիայի անօրինական եւ անընդունելի գործողությունները

Եգիպտոսը, Կիպրոսն ու Հունաստանը դատապարտել են Թուրքիայի անօրինական եւ անընդունելի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում:

Եգիպտոսը, Կիպրոսն ու Հունաստանը դատապարտել են Թուրքիայի անօրինական եւ անընդունելի գործողությունները

Եգիպտոսը, Կիպրոսն ու Հունաստանը դատապարտել են Թուրքիայի անօրինական եւ անընդունելի գործողությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, փոխանցում է news.am-ը:
Երեք երկրների առաջնորդների գագաթաժողովի նպատակն է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում էներգետիկ դաշինք ստեղծելը:
Անաստասիադեսը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կիպրոսը Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու համար հասանելի դիվանագիտական միջոցներ կկիրառի:
Հիշեցնենք, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի հորատիչ նավեր էր ուղարկել՝ հայտարարելով, որ «պաշտպանում է իր եւ կիպրացի թուրքերի շահերը»: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search