Artsakhpress

Միջազգային

Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին

Սպիտակ տունը հրաժարվել Է մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին:

Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին

Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է այն նամակում, որը ԱՄՆ-ի ղեկավարի խորհրդական Փեթ Չիպոլոնեն ուղարկել Է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Փաստաթուղթը հրապարակված Է Սպիտակ տան կայքում:
Նամակում նշվում Է, որ հետաքննությունը, որն իմպիչմենթի ընթացակարգ սկսելու առիթ Է դարձել, ոչ մի օրինական հիմք չունի: Չիպոլոնեն հետաքննությունը համարում Է անարդարացի ու ոչ անաչառ, ինչպես նաեւ մատնանշում Է, որ այն կարող Է վնասել գործադիր իշխանության ինստիտուտին եւ իշխանությունների բաժանման սկզբունքին: Մեկնաբանելով նամակը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը իմպիչմենթը որակել Է «պարտիզանական գործողություններ», որոնք վիրավորում են ԱՄՆ-ի Սահմանադրությանը:
«Նախագահը ոչ մի վատ բան չի արել, եւ դեմոկրատները դա գիտեն»,- պնդում Է Գրիշեմը: Նա գտնում Է, որ իմպիչմենթի ընթացակարգի օգնությամբ դեմոկրատները հույս ունեն ազդել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրությունների վրա: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հոկտեմբերի 8-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ Թրամփի իմպիչմենթի շրջանակում հետաքննության հարցում համագործակցելուց Սպիտակ տան հրաժարվելը գնահատել Է որպես ժողովրդավարությանը դավաճանելը թաքցնելու փորձ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search