Artsakhpress

Միջազգային

Վրաստանը երկու ամսում 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով

Վրաստանի զբոսաշրջության ոլորտը հուլիսին եւ օգոստոսին 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով:

Վրաստանը երկու ամսում 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով

Վրաստանը երկու ամսում 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է հանրապետության զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին IMEDI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մեր երկիրն առաջին կիսամյակում շահույթ Է ստացել 1,5 մլրդ դոլարի չափով, ինչը 7 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Առանձին վերցված երկրորդ եռամսյակի դրամական ցուցանիշներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները գերազանցում Էին 8,4 տոկոսով:
Հենվելով այդ թվերի վրա՝ մենք ակնկալում Էինք, որ երրորդ եռամսյակում պետք Է աննախադեպ բարձր ցուցանիշ արձանագրվի: «…» Արդեն հուլիսին մեր երկիրը զբոսաշրջության ինդուստրիայում կորցրեց 57 մլն դոլար, իսկ ինչ վերաբերում Է օգոստոսին, ապա այստեղ մենք պակաս ենք ստացել 56 մլն դոլար»,- ասել Է Կվրիվիշվիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search