Artsakhpress

Հասարակական

Ուղտասար համայնքում կառուցվում է ջրամատակարարման նոր ցանց

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում ընթացքի մեջ են ջրամատակարարման նոր ցանցի կառուցման աշխատանքները:

Ուղտասար համայնքում կառուցվում է ջրամատակարարման նոր ցանց

Ուղտասար համայնքում կառուցվում  է ջրամատակարարման նոր ցանց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ուղտասար համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանը և ավելացրել, որ ծրագիրը կյանքի է կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով:
«Դեռևս անցած տարի համահայկական միջոցներով կառուցված նորակառույց դպրոցի բացման արարողությանը հիմնադրամի Տորոնտոյի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը խոստացել էր, որ միասնական ջանքերով պետք է լուծեն նաև ջրամատակարարման ցանցի կառուցման հարցը: Այսօր խնդիրը ստանում է լուծում, և արդեն իսկ մեկնարկել են ցանցի կառուցման աշխատանքները: Ներկայումս ընթանում են հողային աշխատանքներ: Նախատեսվում է մինչև գարուն ցանցն ամբողջությամբ կառուցել»,- նշել է Մ. Պետրոսյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Ուղտասարն ապահովված է խմելու ջրով, սակայն հաճախակի են առաջանում վթարներ: Բացի դրանից, ամռան շրջանում երբեմն էլ խնդիրներ են առաջանում՝ կապված ոռոգման հետ:
Մեր զրուցակիցը նշել է, որ ջրամատակարարման նոր ցանցի շնորհիվ համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ոռոգովի դարձնել ավելի շատ հողատարածքներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search