Artsakhpress

Միջազգային

Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն Է տալիս Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին. հարցում

Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգը, որը դեմոկրատներն սկսել են Կոնգրեսում:

Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն Է տալիս Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին. հարցում

Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն Է տալիս Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին. հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին վկայում են The Wall Street Journal թերթի եւ NBC հեռուստաընկերության պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 8-ին:
Հարցվածների 55 տոկոսը գտնում Է, որ դեմոկրատները ճիշտ են վարվել՝ իմպիչմենթի ընթացակարգ սկսելով ԱՄՆ-ի Կոնգրեսում: Նրանց 24 տոկոսը կարծում Է, որ այս պահին արդեն բավարար հիմքեր կան Թրամփին պաշտոնազրկելու համար: Ուսումնասիրության մասնակիցների 39 տոկոսի կարծիքով, Կոնգրեսը չպետք Է իմպիչմենթի ընթացակարգ անցկացնի եւ երկրի նախագահին պետք Է թույլ տրվի իր պարտականությունները կատարել մինչեւ լիազորությունների առաջին ժամկետի ավարտվելը:
Ընդսմին պետության ղեկավարի գործունեության հավանության վարկանիշը կազմում Է 43 տոկոս եւ անփոփոխ Է մնում, չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցի շուրջ ծավալված սկանդալին: Հարցումն անցկացվել Է հոկտեմբերի 4-6-ին: Դրան մասնակցել Է 800 չափահաս քաղաքացի: Հարցման վիճակագրական անճշտությունը կազմում Է 3,46 տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search