Artsakhpress

Հասարակական

Կվերակառուցվի Մարտունու հանգստյան գոտին. Արայիկ Հարությունյանի նոր գրառումը

Բարեգործական միջոցներով կվերակառուցվի Մարտունի քաղաքի վաղուց լքված հանգստյան գոտին, որը մարտունեցիների շրջանում հայտնի է «пляж» անվամբ:

Կվերակառուցվի Մարտունու հանգստյան գոտին. Արայիկ Հարությունյանի նոր գրառումը

Կվերակառուցվի Մարտունու հանգստյան գոտին. Արայիկ Հարությունյանի նոր գրառումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոկտեմբերի 8-ին Մարտունու շրջան կատարած աշխատանքային այցն ամփոփող գրառման մեջ այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ մեծածավալ ծրագիրը կիրականացվի բարեգործական միջոցներով:

«Նախատեսվում է կառուցել լողավազաններ երեխաների ու մեծերի համար, սրճարան, պուրակ և ակտիվ հանգստի կազմակերպման համար այլ հնարավորություններ: Բարերարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի աշխատանքների մեկնարկը տրվի մինչև ընթացիկ տարվա վերջ, և հնարավորինս կարճ ժամկետներում այն շահագործման հանձնվի: Իսկ կառավարման լիազորությունը տրվի քաղաքապետարանին: Համոզված եմ՝ այն դառնալու է մարտունեցիների ամառային ակտիվ հանգստի կազմակերպման լավագույն վայրը»,- գրել է Ա. Հարությունյանը:

Ի դեպ, գրառման մեջ Ա. Հարությունյանը նշել է նաև, որ օրերս բարեգործական միջոցներով լուծվել է Ճարտարի Գյունե Կալեր կոչվող թաղամասի շուրջօրյա խմելու ջրի խնդիրը, որը տասնամյակներ ի վեր անլուծելի էր թվում:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search