Artsakhpress

Միջազգային

Միգրանտները կօգնեն Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսությանը. Համաշխարհային բանկ

Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում տնտեսության աճի տեմպերը դանդաղում են, ժողովրդագրական իրավիճակը վատթարանում է, այս հարցերին կարող է օգնել միգրացիան, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Միգրանտները կօգնեն Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսությանը. Համաշխարհային բանկ

Միգրանտները կօգնեն Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսությանը. Համաշխարհային բանկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) նշվում է տնտեսության աճի տեմպերի դանդաղում, ընդ որում՝ 2019 թվականին տնտեսական աճը տարածաշրջանում կազմում է 1,8 տոկոս, ինչն արտացոլում է տնտեսական աճի տեմպերի դանդաղումը Ռուսաստանի Դաշնությունում եւ Թուրքիայում՝ տարածաշրջանի երկու խոշոր տնտեսություններում... ԵԿԱ տարածաշրջանում իրավիճակը վատթարանում է ժողովրդագրական միտումներով պայմանավորված, մասնավորապես՝ աշխատունակ տարիքի բնակչության թվաքանակի կրճատմամբ։ Միգրացիան կարող է նպաստել բարգավաճմանը տարածաշրջանում»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասվում է զեկույցում։
«Որպես կանոն, միգրանտները հիմնականում աշխատունակ տարիքի մարդիկ են, որոնք կարող են թուլացնել ժողովրդագրական ճնշումն ի հաշիվ աշխատուժի թվաքանակի աճի, արտադրողականության բարձրացման եւ տնտեսական աճի արագացման»,- կարծում է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր տնտեսագետ Ասլի Դեմիրգյուչ-Քունթը։
Բանկը նշում է, որ վերջին 40 տարում իմիգրանտների բաժինը Եվրոպայում սրընթաց ավելացել է։ Այսօր աշխարհում երեք միգրանտներից մեկն ուղեւորվում է Եվրոպա։ Միջտարածաշրջանային միգրացիայի մակարդակը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում նույնպես բարձր է, ընդ որում՝ էմիգրատների 80 տոկոսը տեղափոխվում է տարածաշրջանի այլ երկրներ։ Միեւնույն ժամանակ, հաճախ կա լուրջ ընդդիմություն միգրացիայի հանդեպ։ Դա կապված է այն բանի հետ, որ միգրացիայի առավելությունները դրսեւորվում են երկարաժամկետ հեռանկարում, այն դեպքում, երբ վնասները, ինչպիսին են հարկադրյալ տեղափոխումն ու գործազրկությունը, առաջ են գալիս անմիջապես եւ կենտրոնանում են որոշակի խմբերում։
Տնտեսական քաղաքականության մշակողները պետք է աջակցեն այդպիսի խմբերին վերուսուցման ծրագրերի, ինչպես նաեւ երիտասարդության ուսուցման համակարգի փոփոխությունների օգնությամբ, որպեսզի երիտասարդ մասնագետները չմրցակցեն պակաս որակյալ միգրանտների հետ։ Այդպիսի միջոցները կարող են ներառել ժամանակավոր սոցիալական նպաստների եւ գործազրկության ապահովագրական նպաստների վճարումները, ասվում է զեկույցում։
Միգրացիայի հետ են կապված նաեւ «ուղեղների արտահոսքի» վերաբերյալ մտագոհությունները դոնոր երկրներից՝ հանձինս որակյալ աշխատողների, քանի որ տարածաշրջանում կրթության ավելի բարձր մակարդակ ունեցող էմիգրանտների տոկոսը, որպես կանոն, ավելի բարձր է։ Բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ կազմում են Բոսնիա-Հերցեգովինայից էմիգրանտների ընդհանուր թվի 55 տոկոսը, Հայաստանից եւ Լիտվայից էմիգրանտների ավելի քան 40 տոկոսը եւ Ալբանիայից, Մոլդովայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ռումինիայից եւ Տաջիկստանից էմիգրանտների մոտ 40 տոկոսը։ Նման կայուն միտումները հաճախ ավելի խոր գլոբալ խնդիրների հետեւանք են եւ ոչ թե պատճառ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search