Artsakhpress

Միջազգային

Ռաուլ Խաջիմբան ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը

Աբխազիայի նախագահ ընտրված Ռաուլ Խաջիմբայի երդման արարողությունը տեղի է ունեցել այսօր Սահմանադրական դատարանի դատավորների եւ Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ:

Ռաուլ Խաջիմբան ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը

Ռաուլ Խաջիմբան ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երդման արարողությունը տեղի է ունեցել  ժամը 12.00-ին, այն բացել է խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան: Նրա խոսքով՝ Աբխազիայում անցկացված ընտրությունները հաստատել են ժողովրդավարական սկզբունքներին երկրի հակվածությունն ու ցույց տվել որպես պետություն Աբխազիայի կայացած լինելը, փոխանցում է news.am-ը:
Խաջիմբան աբխազերենով երդվել է Սահմանադրության վրա, որից հետո երկրի օրհներգի ներքո ստացել նախագահական իշխանության ատրիբուտները:
Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Խաջիմբան հավաքել է ձայների 47,39%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր «Ամբախարա» կուսակցության ղեկավար Ալխաս Կվիցինիան՝ 46,19%-ը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search