Artsakhpress

Քաղաքական

Ստեփանակերտի ավագանու նորընտիր 15 անդամներից 8-ը խումբ են ձևավորել

Ստեփանակերտ քաղաքի ավագանու նորընտիր 15 անդամներից 8-ի կողմից ձևավորվել է առանձին խումբ, որտեղ ընդգրկվել են «Ազատ հայրենիք», «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների և անկուսակացական անդամներ:

Ստեփանակերտի ավագանու նորընտիր 15 անդամներից 8-ը խումբ են ձևավորել

Ստեփանակերտի   ավագանու նորընտիր 15 անդամներից  8-ը խումբ  են  ձևավորել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրուցյում   «Ազատ հայրենիք»  կուսակցության    անդամ   Ռադիկ   Աբրահամյանը,   խոսելով   վերահսկող մանդատ ձևավորելու  վերաբերյալ, ասել   է, որ   դրա  նպատակն  է  նոր որակ հաղորդել մայրաքաղաքի ավագանու ինստիտուտի կայացմանը և  առավել արդյունավետ աշխատանքին:
 
Որպես  վերընտրված  ավագանու  անդամ՝ Ռ. Աբրահամյանն  անհրաժեշտ է  համարում  այդ կառույցի    ստեղծումը:
Ըստ  նրա՝  այն  առաջին  հերթին  նպաստելու  է ավագանու  ինստիտուտի կատարած  աշխատանքների    թափանցիկությանը:
«Կարծում եմ՝  խմբի անդամներս, կկարողանանք  իրականացնել մեր համաքաղաքացիների  ցանկությունները  և   կթեթևացնենք  նրանց   մտահոգությունները»,- նշել  է   Ռ. Աբրահամյանը:
«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության     ղեկավար   Արամ   Հարությունյանի  խոսքով՝     խմբի  ձևավորումը  նպատակ  է  հետապնդում   կարևորելու   ավագանու  ինստիտուտը,  և  նրա   կողմից  իրականացվող    աշխատանքները:
«Պետք է բարձրացնենք ավագանու ինտիստուտի   առաքելությունը: Ստեփանակերտի  ավագանու  անդամներ  ընտրված  անձինք     մշտապես  պետք  է   մտահոգված   լինեն   մայրաքաղաքի  խնդիրներով:   Քաղաքացիների  հետ  անհրաժեշտ  է    իրականացնել   մի  շարք  թափանցիկ  աշխատանքներ՝   ի   նպաստ  մեր   քաղաքի  զարգացմանը»,-ավելացրել   է  Ա. Հարությունյանը՝   նշելով, որ արդեն   հանդիպել  է  խմբի  անդամների  հետ:
Նշենք, որ խմբին ընդունել է «Ազատ Հայրենիք»   կուսակցության   ղեկավար  Արայիկ  Հարությունյանը
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Search