Artsakhpress

Հասարակական

Մարտունիում կայանալիք նռան փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են

Հոկտեմբերի 19-ին Մարտունի քաղաքում կայանալիք նռան երրորդ փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են:

Մարտունիում կայանալիք նռան փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են

Մարտունիում կայանալիք նռան փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունի քաղաքի ավագանու անդամ, փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Մաստեր» էլեկտրոնային խանութից և «Արմատներ» («The Roots») կենսակենտրոնից: Տոմսի արժեքը 1000 դրամ է: Ավտոբուսները շարժվելու են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, ժամը 9:00-ին, իսկ ժամը 11:00-ին տեղի է ունենալու փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
«Պետք է նշեմ, որ այս տարի փառատոնին լինելու են մի շարք անակնկալներ և հետաքրքիր ծրագրեր: Առայժմ փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 21 մենատնտես: Բացի դրանից, առանձին տաղավարներով ներկայանալու են նաև համայնքները: Այս տարի հայտեր ունենք նաև Երևան քաղաքից: Առայժմ հայտագրման գործընթացը շարունակվում է, և մինչև հոկտեմբերի 14-ը բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, կարող են դիմել Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժին»,- ավելացրել է Ա. Մկրտչյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search