Artsakhpress

Վերլուծական

Քրդական գործոնը`ամերիկյան լքման եւ ռուսական լռության միջեւ

Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությունը, թե ամերիկյան բանակը Հյուսիսային Սիրիայում թուրքական զինվորական գործողությանը ո՛չ մասնակցելու եւ ո՛չ աջակցելու որոշում ունի, գործնապես համազոր է թուրքական ներխուժման կամ անվտանգության գոտու ձեւավորման գործընթացի կանաչ լույս տալուն։

Քրդական գործոնը`ամերիկյան լքման եւ ռուսական լռության միջեւ

Քրդական գործոնը`ամերիկյան լքման եւ ռուսական լռության միջեւ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մինչեւ այս հայտարարությունը, քաղաքական հողի վրա պաշտոնական Դամասկոսը ձեռնարկել էր նոր Սահմանադրության մշակման խորհրդակցություններ: 
Ուշագրավ երեւույթը այն էր, որ նոր Սահմանադրության հոդվածները միջազգային ընտանիքի ներկայացուցիչների հետ համաձայնեցնելու որոշումը գործնական դրսեւորում էր ունենում, ինչը վկայում էր Սիրիայում նոր փուլի անցման մասին։ 
Այս բոլորի նախօրեին, ՌԴ արտգործնախարարը հայտարարում էր, որ սիրիական  պատերազմը կարելի է ավարտված համարել։ 
Հիմա, Վաշինգտոնը  խոսում է իր ուժերը սիրիական տարածքներից  հեռացնելու մասին:
Թեեւ պետք է արձանագրել, որ ըստ էության, տեղափոխման մասին է խոսքը, ավելի քան ամբողջական հեռացման, գեթ այս փուլում: 
Թուրքական ներխուժումը, սակայն միայն ամերիկյան կանաչ լույսի հետ կապ չունի քաղաքական ընկալումներով: Այսօր, ընդհանրապես տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայում, գործում է Մոսկվա-Անկարա-Թեհրան մերձեցման հիման վրա ռազմավարական առանցքը, ինչը ենթադրում է ներխուժման գործողության համաձայնեցում ռազմավարական երկու գործընկերների հետ: 
Թվում է սակայն, որ այդ համաձայնությունը միանշանակ չէ: Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը Անկարային փոխանցել  է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու միակ միջոցը Ադանայի համաձայնության հիման վրա իր զինյալ ուժերը Սիրիայի հետ սահմանին կուտակելն է: Այլ խոսքով, անհամաձայնություն` թուրքական ներխուժմանը:
Եթե Թեհրանի անհամաձայնությունը բացահայտ է, Մոսկվայինը՝ լռելյայն: Իհարկե, պատահական չէ Հյուսիսային Իրաք Լավրովի կատարած այցը: Քրդերը հրապարակավ օժանդակություն  են խնդրում Մոսկվայից, որ գեթ այս պահի դրությամբ իր դիրքորոշումը չի բացահայտել: 
Տեղական առումով սիրիական կառավարական ուժերը Անկարայի ներխուժման դեմ կանգնելու պատրաստակամություն ունեն, այդուհանդերձ իրենց գործնական մասնակցությունը բնականաբար կախյալ է Մոսկվայից: Մինչ Սիրիական ազատ բանակը արդեն իսկ հայտարարել է, թե պատրաստ է միանալու թուրքական զինյալ ուժերին` իրականացնելու համար անվտանգության գոտու ստեղծման գործողությունը:
Այս ամենում կա տեսություն, որ եթե ոչ անպայման աշխարհագրականորեն իր առաջադրած, այդուհանդերձ Վաշինգտոն-Անկարա քաղաքական առեւտրի իբրեւ արդյունք որոշակի սահմանափակվածությամբ  Անկարան կարող է ձեռք բերել գոտու ստեղծումը: Այլապես, զինյալ ընդհարումների նոր արարների շարք է սկսելու թուրք-քրդական պատերազմի տեսքով, ինչը Սիրիայի եւ ընդհանրապես տարածաշրջանի խաղաթղթերը կարող է  հիմնովին խառնել: 
Այս պահի դրությամբ, զինվորական իրադրությունների հետագա ընթացքը շատ պարզ չէ: Հստակ է սակայն, որ ամերիկյան լքումով գոյացել են քրդական գործոնը ռուսականից կախյալ լինելու նախադրյալներ: Թե՛ սիրիական կառավարական ուժերի մասնակցության որոշման եւ թե՛ Անկարան զսպելու բեւեռը Մոսկվան է: Այս խաղաթուղթը Մոսկվան դեռևս չի օգտագործել:
Կանխատեսումներն այնպիսին են, որ անվտանգության գոտու մի մասը կիրականցվի այս հանգրվանին, խոսվում է նաեւ այն հավանականության մասին, որ քրդական զինյալ ուժերի փոխարեն սիրիական կառավարական ուժերը կվերահսկեն խնդրո առարկա տարածքների մի մասը. դրանով է բացատրվում ռուսական լռությունը։
Ազդեցության գոտիների բաժանման ընդհանուր համաձայնության շրջագծում քրդերը հերթական անգամ շահագործվում են գերտերությունների կողմից: Ի վերջո, սակայն,  որքան էլ Մոսկվան եւ Անկարան գործեն մերձեցումներով, այնուամենայնիվ Թուրքիայի կողմից Սիրիայում մեծ առավելություններ ձեռք բերելը, համենայն դեպս չի բխում ՌԴ-ի եւ  ոչ էլ առանցքի մյուս պետության` Իրանի շահերից։
Շահան Գանտահարյան 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search