Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում կազմակերպվել է միջոցառում՝ «Ոսկե աշուն» խորագրով:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում

Ստեփանակերտում կազմակերպվել է «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն ասել է, որ քաղաքապետարանն ամեն տարի բոլոր եղանակներին համահունչ կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ՝ ընդգրկելով մայրաքաղաքի մշակութային օջախների սաներին: 
«Աշունը  հաճելի  և  աննկարագրելի գեղեցկություն ունեցող եղանակ է,երբ բնությունն իր զարմանահրաշ գույներն է շռայլորեն տարածում ամենուր: Եղանակը հոգու ջերմություն է պարգևում և ստեղծում հրաշալի տրամադրություն՝ ականատես լինելու և ունկնդրելու մեր երեխաների  ելույթներին: Միջոցառմանը կազմակերպվելու է նաև նկարչության մրցույթ, որի հաղթողները քաղաքապետարանի կողմից պարգևատրվելու են նվերներով»,-մասնավորապես ասել է նա:
Համերգի ընթացքում բանաստեղծություններով, երգերով, պարերով ու գործիքային   կատարումներով հանդես են եկել մայրաքաղաքի  արվեստի և երաժշտական դպրոցների սաները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Search