Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել

Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել: Պատճառն այն է, որ Իտալիայի Պարմա շրջանի Բերսետո քաղաքի ավագանու որոշմամբ պատվավոր քաղաքացիություն է շնորհվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:

Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել

Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ այդ կոչումը հանձնվել է Մարմածա ծովում գտնվող Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկված Օջալանի փաստաբանին:
Օջաալանին պատվելու այս գործողությունն անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին: Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գաիանին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանին համապատասխան նոտա է հղվել Օջալանին առնչվող այդ դեպքի համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search