Artsakhpress

Միջազգային

Բրիտանական խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի Brexit-ի շուրջ

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն արտահերթ նիստ կանցկացնի հոկտեմբերի 19-ին:

Բրիտանական խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի Brexit-ի շուրջ

Բրիտանական խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի Brexit-ի շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել են կառավարության դիվանատան ներկայացուցիչները, տեղեկությունը հաստատել են խորհրդարանականները:

Նիստը կկայանա Եվրամիության գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո, այն օրը, երբ, սեպտեմբերին ընդունված օրենքի համաձայն, վարչապետ Բորիս Ջոնսոնը պետք Է խորհրդարանականներին ներկայացնի Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնեցված պայմանագիրը: Առայժմ Brexit-ի շուրջ բանակցություններում կողմերը հեռու են փոխզիջումից, ամեն ինչ խոսում Է այն մասին, որ Ջոնսոնը չի կարողանա գործարքի հասնել ԵՄ-ի հետ: Համաձայնագրի բացակայության դեպքում Մեծ Բրիտանիայի վարչապետը հոկտեմբերի 19-ից հետո պարտավոր կլինի խնդրել ԵՄ-ից երկրի դուրս գալու ժամկետի հետաձգման մասին, ինչին Ջոնսոնն ինքը դեմ Է:

«Համայնքների պալատի անդամները հավանաբար նիստ կգումարեն հոկտեմբերի 19-ին: Դա պլանավորվում Է»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Պահպանողական կուսակցության մի աղբյուր:

Նիստի գլխավոր թեման կդառնա Brexit-ը, խորհրդարանականները կփորձեն վարչապետին ստիպել՝ խնդրել Բրյուսելին՝ հետաձգելու Brexit-ի ժամկետը, եւ կառավարությունից խլել պալատի աշխատանքի օրակարգը որոշելու իրավունքը: Ջոնսոնը հավանաբար կփորձի քվեարկության դնել Brexit-ի հետաձգման եւ ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու միջեւ ընտրություն կատարելու հարցը: Հավանաբար հենց այդ օրը կվճռվի Brexit-ի եւ Ջոնսոնի՝ որպես վարչապետի ճակատագիրը:

Սովորաբար Համայնքների պալատը աշխատանքային տարեշրջանում նիստեր Է գումարում երկուշաբթի օրվանից հինգշաբթի ներառյալ, իսկ անհետաձգելի իրավիճակներում՝ ուրբաթ օրերին: Շաաբաթ օրերին խորհրդարանը միայն չորս անգամ Է հավաքվել վերջին ութսուն տարվա ընթացքում՝ 1939 թվականի սեպտեմբերի 2-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, 1949 թվականի հուլիսի 30-ին ամառային նստաշրջանի վերջին օրը, 1956 թվականի նոյեմբերի 3-ին՝ Սուեզյան ճգնաժամի օրերին, եւ 1982 թվականի ապրիլի 3-ին՝ Ֆոլկլենդյան կղզիների շուրջ հակամարտության ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search