Artsakhpress

Միջազգային

«Միջուկային զենքի օգտագործումն արգելված է իսլամով». Ալի Խամենեի

Իրանը չի գնացել միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, քանի որ դա արգելված է:

«Միջուկային զենքի օգտագործումն արգելված է իսլամով». Ալի Խամենեի

«Միջուկային զենքի օգտագործումն արգելված է իսլամով». Ալի Խամենեի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ` հայտնում է ՏԱՍՍ լրատվականը՝ վկայակոչելով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
«Մենք կարող էինք գնալ այդ ճանապարհով, բայց մենք ասել ենք, որ համաձայն իսլամի՝ դա արգելված է: Դա վերաբերում է միջուկային զենքի և՛ ստեղծմանը, և՛ պահմանը: Այսօր միջուկային զենքը սպառնալիք է աշխարհի ու մարդկության համար»,- նշել է Խամենեին:
Դեռևս սեպտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, այդ իսկ պատճառով էլ թույլատրում է հետևել իր ատոմային կառույցների գործունեությանը:
Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում հայտարարել էր, որ պետք է թույլ չտալ Իրանի առաջխաղացումը միջուկային զենքերի ու հրթիռների ստեղծման ուղղությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search