Իրանի հարավային նահանգում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել:
Իրանում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել
«Գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Իրանի հարավի Ֆարսի նահանգում` այդ տարածաշրջանում մեկ տարվա ակտիվ հետախուզումից հետո»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, Իրանի գազախույզները ենթադրում են, որ գազի պաշարները կբավականացնեն Թեհրանի կողմից 16 տարվա սպառման համար:
Բացի այդ, նշվում Է, որ հետագա մանրամասնությունները կներկայացնի Իրանի ազգային նավթընկերութան կառավարիչ տնօրենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: