Artsakhpress

Հասարակական

Թուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. իսլամացումը սարերի հետևում չէ

Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը հրաժարական տվեց սեպտեմբերի 2-ին, ավելի վաղ ՝ օգոստոսի 12-ին, վրացական ազգային տոնի ՝ Դիդգորոբայի տոնակատարության ժամանակ բարձրաձայն տեղեկացրեց բոլոր ներկաներին, որ «Դիդգորիի մարտը շարունակվում է վրացիներից յուրաքանչյուրի համար»:

Թուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. իսլամացումը սարերի հետևում չէ

Թուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. իսլամացումը սարերի հետևում չէ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1121 թ. վրաց թագավոր Դավիթ Աղմաշենեբելին Դիդգորում ջախջախեց սելջուկյան թուրքերի բանակին, ինչը հանգեցրեց ապագա մայրաքաղաքի `Թբիլիսիի հետագա ազատագրմանը, ինչպես նաև Վրաստանի ընդհանուր միավորմանը. Akunq.net-ի փոխանցմամբ` գրում է infoteka24-ը։ 

Բախտաձեն բարձրաձայնեց ներկայիս հրատապ խնդիրը՝ Թուրքիայի դանդաղ ընդլայնումն ամբողջ Հարավային Կովկասում: Կասկած չկա, որ վրացական հողերը գտնվում են Թուրքիայի հատուկ հետաքրքրությունների շրջանակներում: Բավական է մեջբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն արտահայտությունը, որ նա արել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ՝ ելույթ ունենալով Թուրքիայի Ռիզե քաղաքի համալսարանում: Ըստ նրա՝ թուրքական պետությունն իրենն է Թուրքիայի այսօրվա «ոչ լեգիտիմ» սահմաններին հարող տարածքները:

«Մեր հետաքրքրությունների շրջանակում են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և եղբայրական այլ շրջաններ: Շատ պատմաբաններ կարծում են, որ Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուկը, Բաթումը, Սալոնիկը, Վառնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները պետք է լինեն Թուրքիայի սահմաններ»,- ասել էր Թուրքիայի նախագահը:

Աջարիա, Սամցխե-Ջավախք, Քվեմո-Քարթլի և Կախեթի վրացական շրջաններն ավելի հաճախակի են բախվում Թուրքիայի ընդլայնմանը, քան մյուսները: Հատկանշական է, որ Անկարան օգտագործում է «փափուկ ուժ», փորձում է անտեսանելի լինել և չի վստահում ներդրված միջոցների ակնթարթային վերադարձին: Թուրքիան հիմնական շեշտը դնում է կրոնական, տնտեսական և կրթական բաղադրիչների վրա:

Բացի այդ՝ Քվեմո-Քարթլիի և Կախեթիի շրջաններում, որտեղ կոմպակտ բնակվում է ադրբեջանական համայնքը, Թուրքիան ակտիվորեն օգտագործում է եղբայրական Ադրբեջանի աջակցությունը: Հարկ է նշել, որ ներկայումս թուրքամետ հասարակական կազմակերպությունների և հումանիտար նախագծերի ամբողջ ցանցը գործում է Թուրքիայի միջազգային համագործակցության և զարգացման գործակալության՝ TIKA- ի հովանու ներքո: Այս կառույցը հաճախ MIT-ի՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության համար է աշխատում:

Մշակութային և հումանիտար ոլորտները

Վրաստանի մուսուլման բնակչությունը կազմում է երկրի ընդհանուր բնակչության ավելի քան 10% -ը, և այդ ցուցանիշն անընդհատ աճում է: Ակտիվ իսլամացումը թուրք միսիոներներն իրականացրել են 2000-ականների սկզբից:

Այսպես՝ 2002-ին Քվեմո Քարթլիում, Մառնեուլի շրջանի Մեորե-Կեսալո գյուղում, Ադրբեջանի հետ սահմանին, Թուրքիայի ֆինանսական աջակցությամբ, բացվեց իսլամական մեդրեսե, որը հավաքեց մեծ թվով տեղական երիտասարդության: Շուտով ուսանողները սկսեցին թուրքամետ քարոզչությունը դպրոցի պատերից դուրս: Թուրքական կողմը հյուրընկալեց լավագույն ուսանողներին ՝ հետագա ուսումնառության համար:

2006-2008 թվականներին, կրթություն ստանալով Թուրքիայում, նախկին ուսանողները Վրաստանում հիմնել են մի շարք թուրքամետ երիտասարդական կազմակերպություններ, ինչպիսիք են «Խուզուր»-ը, Վրաստանի մուսուլմանների ընկերակցությունը և Վրաստանի երիտասարդության կրթության և աջակցության ընկերակցությունը: Այս կազմակերպությունների գործունեությունը վերահսկում էր վրաց-թուրքական բարեկամության ասոցիացիայի ղեկավար Էմին Շեքերջին: Երկար ժամանակ նա ղեկավարում էր Մեորե-Կեսալոյի մեդրեսեն և այդ ժամանակ արդեն թուրքական հատուկ ծառայությունների «ազդեցության գործակալ» էր: Թուրքիայի շահերից բխող ջանքերի ընդհանուր համակարգումն իրականացվել է Թուրքիայի դեսպանությանկրոնական հարցերով  նախկին կցորդ Ահմեդ Էրդեմի կողմից:

Անցած տարիների ընթացքում այդ կազմակերպությունները զգալիորեն ավելացրել են իրենց անդամների թիվը և տեղական իշխանությունների շրջանում հեղինակություն ու համակրանք ձեռք բերել: Դրանում մեծ դեր խաղաց կրոնական տոների ընթացքում անապահով ընտանիքներին տրվող անհատույց օգնությունը: Նման բարեգործության համար միջոցներ են հատկացվել արդեն նշված TIKA գործակալության միջոցով:

Հիմնադրման պահից ի վեր «Խուզուր»-ը և Վրաստանի մուսուլմանների ընկերակցությունն ակտիվորեն ներգրավված են եղել Վրաստանում թուրք միսիոներների կողմից իրականացվող սոցիալական, կրոնական և մարդասիրական գործընթացներում: Թուրքերենը, վրացերենը և անգլերենը, ինչպես նաև համակարգչային գրագիտությունը դասավանդվում էին մուսուլմանական համայնքներում կրթական դասընթացներով՝ կրոնի հետ միասին:

Վերջին տարիներին Վրաստանի երիտասարդության կրթության և աջակցության ընկերակցությունն անցկացրել է նախապատրաստական դասընթացներ այն դիմորդների համար, որոնք ցանկանում են ուսումը շարունակել թուրքական բուհերում: Ծրագիրն իրականացվել է նաև Թուրքիայի դեսպանատան ակտիվ աջակցությամբ: Կազմակերպությունը թողարկել է նաև «Ուգուր» հուանիտար ամսագիրը՝ նվիրված կրոնական քարոզչությանը, և երիտասարդությանը ներգրավել թուրքամետ կազմակերպություններում: Վերջին տարիներին Ադրբեջանի երիտասարդական աջակցության հիմնադրամը և Վրաստանում աշխատող թուրք գործարարները միացել են հասարակական ասոցիացիայի ֆինանսավորմանը:

Իսլամի մասսայականացումը Ռուսթավի քաղաքում թուրքական «Չագլար» ընկերությունն է իրականացնում: Դրա հովանու ներքո ստեղծվել է վարժարան-դպրոց, որում թուրք ուսուցիչները երեխաներին դասավանդում են առաջինից մինչև վեցերորդ դասարան:

Բիզնես հետաքրքրություններ

TIKA գործակալության միջոցով Վրաստանում իրականացվում են տարբեր տնտեսական նախագծեր: Հիմնականում թուրք «գործարարները» հետաքրքրված են շինարարության, տրանսպորտի և բժշկական ոլորտներով: Իրենց գործունեությունը ծավալելու համար միջոցները նրանք առանց խնդիրների գտնում են թուրքական բանկերում՝ վարկերի տեսքով:

Բացի այդ՝ թուրքերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ցամաքային ռեսուրսների նկատմամբ և ակտիվորեն գնել գյուղատնտեսական հողեր Վրաստանում: Այնուամենայնիվ, 2018-ի վերջին կառավարությունը լսեց բնակչության պահանջները և արգելք դրեց օտարերկրյա քաղաքացիների կողմից վրացական հողերի տնօրինման վրա:

2007 թվականից ի վեր թուրքական TAV Airports Holdings ընկերությունը Թբիլիսիում և Բաթումում կառուցել և վերակառուցել է վրացական երկու օդանավակայաններ: Ներկայումս այս ընկերությունը շարունակում է կառավարել դրանք: Ավելին՝ թուրքական Հոպա քաղաքի՝ Բաթումի օդային նավահանգստի մոտակայքում գտնվելու պատճառով թուրքերը օդանավակայանն օգտագործում են որպես իրենց ներքին և նույնիսկ ունեն լրացուցիչ արտոնություններ: Թուրքիայի քաղաքացիներն ավիատոմսեր են գնում դեպի Բաթումի, որտեղ նրանց առանձին ավտոբուսով են դիմավորում և տեղափոխում թուրքական տարածք ՝ շրջանցելով մաքսակետը:

Վրաստանը՝ Թուրքիայի հետաքրքրության գոտում

Վրացիների իսլամացման և «թուրքացման» միտումները չեն կարող չանհանգստացնել: Վրաստանի ղեկավարությունը, կարծես, դրսից է հետևում այս գործընթացներին: Ես կցանկանայի, որ ՆԳՆ-ն և Պետական անվտանգության ծառայությունը ունենան գործողությունների պլան, երբ արտասահմանյան պետությունները նախաձեռնում են երկրի հարավային շրջանների աստիճանական իսլամացումը: Առավել ևս, որ Վրաստանի ապագա կառավարությունը կձևավորվի անվտանգության ուժերի կողմից։

Ներկայումս վարչապետի պաշտոնի գլխավոր թեկնածուն ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան է, որն արդեն փոփոխություններ է մտցրել կառավարությունում: Այսպես՝ Գախարիան Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին առաջարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարի թափուր պաշտոնը:

Այնուամենայնիվ, երկրի զարգացման վեկտորի արմատական փոփոխություն չի սպասվում: Մինչդեռ՝ իրավապահ մարմինների և նրանց ղեկավարության գործունեությունն ավելի ու ավելի է քննադատվում: Ըստ վրաց բնակչության հարցման՝ տնտեսական անվտանգության անկման և գործազրկության խնդիրներից հետո երկրորդ տեղում է անվտանգության ուժերի աշխատանքից դժգոհությունը: Ավելին՝ հնարավոր է ներքին ճգնաժամի սրացում, ինչը բացատրվում է Թբիլիսիում ընդդիմության ցույցերով, որոնց հիմնական պահանջը պարզապես Գախարիայի հրաժարականն է հունիսի 20-ի բողոքի ապօրինի ծանր գործողությունների պատճառով:

Նման իրադարձությունները ևս մեկ անգամ շեղում են ուշադրությունը Վրաստանում Թուրքիայի էքսպանսիայի խնդրից, ինչն ավելի շատ տեղ է տալիս նրա գործունեության համար։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search