Artsakhpress

Միջազգային

Թուրքիան հրետանային եւ օդային հարվածներ է հասցրել Ռաս Այլ Այն քաղաքին, ինչպես նաեւ Ռաքքայում բնակավայրերին

Թուրքիան հրետանային եւ օդային հարվածներ է հասցրել Խասակե համայնքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ռաս Այլ Այն քաղաքին, ինչպես նաեւ Ռաքքայում Այն Իսա եւ Թել Աբյադ բնակավայրերին։

Թուրքիան հրետանային եւ օդային հարվածներ է հասցրել Ռաս Այլ Այն քաղաքին, ինչպես նաեւ Ռաքքայում բնակավայրերին

Թուրքիան հրետանային եւ օդային հարվածներ է հասցրել Ռաս Այլ Այն քաղաքին, ինչպես նաեւ Ռաքքայում բնակավայրերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հաղորդում է ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը, Թուրքիայի ավիացիան եւ հրետանին հարվածներ են հասցրել Ալյուկ, Նեստալ, Ալ Ազիզիա, Բիր նուխ, Ալ Ասադիա, Ալ Մուշրաֆա բնակավայրերին եւ հացահատիկի պահուստներին։
Թուրքական կործանիչները Ալ Ասադիայում, Բիր Նուխում, Ալ Մուշրաֆայում եւ Խիրբետ Ալ Բանատում ռմբակոծել են «Կասադ» խմբավորման դիրքերը։ Հրետանային հարվածներով ավերվել է «Կասադ» անջատողական խմբավորումների գլխավոր գրասենյակը, որ Էլ Ղամիշլի քաղաքից արեւելք է գտնվում։ «Կասադի» զինյալները մի քանի նավթահորեր են հրդեհել Խասակեի հյուսիսում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search