Artsakhpress

Հասարակական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու առթիվ։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ ձևավորված արդյունավետ համագործակցության, այդ թվում՝ լրագրողների համար Գերմանիայում կազմակերպված փորձի փոխանակման ծրագրի արդյունքների մասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող իրազեկման աշխատանքներին։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search