Artsakhpress

Միջազգային

Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին և հայտարարել, որ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություններ կատարել

Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած միջսահմանային գործողություններ ծավալել Սիրիայում ըստ համաձայնագրի, որը երկու երկրների միջև կնքվել է 1998 թվականին` Ադանա քաղաքում:

Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին և հայտարարել, որ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություններ կատարել

Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին և հայտարարել, որ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություններ կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ,  հայտնում է TACC գործակալությունը:
«Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքների օգտագործմանը, ապա այն չի պատկանում ԱՄՆ-ին: Այն միջազգային տարածություն է, դա սիրիական օդային տարածությունն է: Եվ քանի որ այն ԱՄՆ-ին չի պատկանում, ապա օգտագործման հարցը որոշվում է ռեժիմով: ԱՄՆ-ն Սիրիայում է ոչ ռեժիմի որոշմամբ, իսկ մենք ունենք համաձայնագիր, որն Անկարան ու Դամասկոսը կնքել են Ադանայում: Ըստ համաձայնագրի, եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում քրդական աշխատավորական կուսակցության դեմ, ապա մեր զինված ուժերն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները, ըստ որի եթե Անկարան չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, ապա Միացյալ Նահանգները «կկործանի» Թուրքիայի տնտեսությունը:
«Այդ բառերն ընկալում եմ որպես հայտարարություն, որոնք արվում են որոշակի շրջանակներում լարվածությունը կանխելու համար: Այն փաստը, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին հետ է կանչում, ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական մտադրությունը: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ հանդես չի գա»,- ասել է Էրդողանը` հույս հայտնելով, որ նոյեմբերի 13-ին, ամեն դեպքում, Վաշինգտոնում կկայանան իր և Թրամփի բանակցությունները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Search