Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող մրցելույթներն Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
Լվով. Հայ բռնցքամարտիկներից 7-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մրցավայր մեկնած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 7-ն արդեն կիսաեզրափակիչում են:
Մրցումային հերթական օրը հաղթանակներ են տարել 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մարությանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթել է ժամանակից շուտ:
Կարեն Տոնականյանն ուժեղ է գտնվել Յուրի Սեպելյուկից, որին 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել:
Այսպիսով, 7 հայ բռնցքամարտիկներ ապահովելեն առնվազն 7 բրոնզե մեդալ: Հոկտեմբերի 11-ին նրանք կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-: