Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու մի շարք թուրք նախարարների նկատմամբ

Վաշինգտոնը պետք է անհատական պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու պատճառով:

ԱՄՆ Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու մի շարք թուրք նախարարների նկատմամբ

ԱՄՆ Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու մի շարք թուրք նախարարների նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման առաջարկով բանաձևի նախագիծը ԱՄՆ Սենատի անդամ, հանրապետական Լինդսի Գրեհեմը հրապարակել է Twitter-ում: Նրան այդ նախաձեռնության հարցում աջակցել է դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը, փոխանցում է tert.am-ը:
Էրդողանից բացի, սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի փոխնախագահի և արտաքին գործերի, ազգային պաշտպանության, ֆինանսների և գանձապետարանի, առևտրի, ինչպես նաև էներգետիկայի նախարարների նկատմամբ:
Բանաձևի նախագիծը ենթադրում է ԱՄՆ տարածքում այդ անձանց ակտիվների սառեցում, Թուրքիայի ղեկավարության նկատմամբ վիզային սահմանափակումների սահմանում, թուրքական բանակին ամերիկյան սպառազինության վաճառքի արգելք և այլն:
Գրեհեմն աջակցություն է ակնկալել երկու կուսակցությունների ներկայացուցիչներից։ Նրա խոսքով՝ կոնգրեսականների մեծ մասը կարծում է, որ «ճիշտ չի լինի լքել քրդերին, որոնք ցույց են տվել, որ ուժեղ դաշնակից են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»:
Սենատորը նաև նշել է, որ նախագահի վարչակազմը «հրաժարվում է գործել»:
Մինչդեռ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի գործողությունների ծրագիրը «վատ գաղափար» էր անվանել և ընդգծել, որ չի աջակցում նրանց:
Իր հերթին, պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել էր, որ Վաշինգտոնը Թուրքիայի առաջ «կանաչ լույս» չի վառել Սիրիայում նրա գործողությունների համար:
«Դա բացարձակ սուտ է: ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ «կանաչ լույս» չի վառել: Հիշեք, թե որն է մեր խնդիրը Սիրիայում: Մենք եկանք այնտեղ, քանի որ մարդկանց սպանում էին, այրում, ոչնչացնում, պահում վանդակների մեջ: Մենք մեր նախաձեռնությանը հավատարիմ ենք»,- ասել է Պոմպեոն:
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մտադիր է նիստ անցկացնել Անկարայի գործողությունների կապակցությամբ: Հանդիպման նախաձեռնողը Գերմանիան է։ Նրա առաջարկին աջակցել են Բելգիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Ֆրանսիան:
Թուրքական կողմը գործողության սկսվելուց ի վեր հարվածներ է հասցրել 181 ռազմական թիրախի, այսօր հայտնել են պաշտպանության նախարարությունում: Դրա հետ մեկտեղ «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են այն բանտին ավիահարվածի մասին, որում գտնվում են ԻՊ-ի զինյալները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search