Artsakhpress

Քաղաքական

ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում հակադարձել է ԼՂՀ-ի վերաբերյալ ադրբեջանցի պատգամավորի ստահոդ ելույթին

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում անդամ երկրների պատվիրակների առաջ բացահայտել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը` կտրուկ հակադարձելով ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը:

ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում հակադարձել է ԼՂՀ-ի վերաբերյալ ադրբեջանցի պատգամավորի ստահոդ ելույթին

ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում հակադարձել է ԼՂՀ-ի վերաբերյալ ադրբեջանցի պատգամավորի ստահոդ ելույթին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնջորյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում:
«Հիմնական հանձնաժողովի նիստում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ևս մեկ անգամ  փորձեց ԼՂՀ-ի հարցով մանիպուլացնող հայտարարություն անել: Սակայն հայկական պատվիրակությունը մշտապես պատրաստ է նմանատիպ ելույթներին պատշաճ պատասխան տալու: Ադրբեջանական պատվիրակության անդամը խնդրել էր ելույթի համար ավելի երկար ժամանակ տրամադրել` հերթական անգամ շեշտելով իրենց միակողմանի դիրքորոշումը ԼՂՀ-ի հարցում: Պատվիրակը նաև ցինիկ հայտարարություն էր արել` հռետորական հարց ուղղելով, թե ով է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Եվ ես իմ շուրջ 10 րոպե տևողությամբ ելույթում ճշգրտումներ եմ արել, նշել, որ Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ ԽՎ-ի ընդունած տարեկան հռչակագրով հստակ ֆիքսվել է, որ ԼՂՀ հակամարտությունը պետք է լուծվի 3 սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հիման վրա, և ադրբեջանական պատվիրակությունը կողմ է քվեարկել ընդհանուր հռչակագրին»,-ասաց Կոնջորյանն ու նշեց` ադրբեջանցիները, մերժելով ազգերի ինքնորոշման և մարդկանց իրավունքների դրույթը, ըստ էության հակասում են իրենք իրենց:
Կոնջորյանը հակադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ աղավաղված տեղեկություններին: Պատգամավորը ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին ներկայացրել է նաև օրեր առաջ Տավուշում ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում զոհված հայ զինծառայողի մասին: Կոնջորյանը նաև շեշտել է Ադրբեջանում հայատյացության խորը մակարդակի մասին, հիշեցրել հայ սպային քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի մասին:
Հայ պատգամավորի ելույթից հետո կառույցում բավականին առանցքային երկրների ներկայացուցիչներ մոտեցել են իրեն, գոհունակություն հայտնել ելույթի համար, հետաքրքրվել, թե իրականում ով է Ռամիլ Սաֆարովը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Search