Artsakhpress

Քաղաքական

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանը նշել Է ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին Աշգաբադում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանը նշել Է ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանը նշել Է ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Մենք այսօր լավ հնարավորություն ունենք Աշգաբադում ԱՊՀ ԱԳՆԽ-ի շրջանակում անցկացնել երկկողմ հանդիպում եւ տեսնել, թե ինչպես ենք մենք կատարում մեր ղեկավարների՝ ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի պայմանավորվածությունները»,-ասել Է Լավրովը հանդիպման սկզբում:
Նրա խոսքով՝ երկրների միջեւ շատ ինտենսիվ երկխոսություն Է ընթանում թե՛ առաջին դեմքերի, թե՛ արտաքին գործերի նախարարների, թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակիցների մակարդակով՝ չխոսելով արդեն շատ ինտենսիվ տնտեսական փոխգործակցության մասին: «Այնպես որ մենք այսօր կկարողանանք պարզել՝ Էլի ինչ Է անհրաժեշտ անել, որպեսզի ամեն ինչ ընթանա առանց որեւԷ խափանման»,-նշել Է Լավրովը:
«Անշուշտ, սա շատ լավ հնարավորություն Է՝ քննարկելու մեր գործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ՄԱԿ-ում եւ, իհարկե, հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,-հավելել Է ՌԴ ԱԳ նախարարը: Իր հերթին Զոհրաբ Մնացականյանը նույնպես նշել Է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության մեծ ինտենսիվությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ «կարծիքների դրական փոխանակում Է ընթանում միջազգային օրակարգի, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի շուրջ»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search