Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգությանը Սիրիայում տիրող իրավիճակով, սակայն զսպվածության կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին:
Ռուսաստանը զսպվածության կոչ է արել Սիրիայում տիրող հակամարտության բոլոր կողմերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ`այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի գործողությունները Սիրիայում:
«Մենք ըմբռնումով ենք մոտենում Անկարայի մտահոգությանը ազգային անվտանգության հարցի շուրջ, սակայն կան հիմնական միջազգային իրավարար նորմեր, որոնք ընկած են ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում խաղաղության վերականգնման հարցով համատեղ ջանքերի հիմքում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ նախևառաջ «դա հարգանքն է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ»:
«Հաշվի առնելով գործողությունների սկիզբը՝ մենք կարևոր ենք համարում, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վնաս չհասցնեն քաղաքական կարգավորմանը և քաղաքական գործընթացի կարգավորմանը»,- հավելել է Ուշակովը:
Վերջինս ընդգծել է, որ «անփույթ» գործողությունները չպետք է խոչընդոտեն Սահմանադրական հանձնաժողովի նիստի անցկացմանը, որը նշանակված է հոկտեմբերի 29-ին:
Պատասխանելով հետագա կապի մասին հարցին՝ Ուշակովը նշել է, որ կողմերը պայմանավորվել են նոր հեռախոսազրույց անցկացնել՝ ըստ անհրաժեշտության։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-: