Artsakhpress

Միջազգային

Ан-12 ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է

Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում:

Ан-12 ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է

Ан-12 ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Ан-12 ռազմական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կոլցովոյի օդանավակայանում ՝ շասսիի վնասման պատճառով»,- պարզաբանել է գործակալության աղբյուրը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է եղել: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Մոսկվա և Եկատերինբուրգ-Երևան չվերթները հետաձգվել են մինչև ժամը 08:30-ը (UTC):

«Ан-12-ում եղել է շուրջ տասը մարդ»,- հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search