Artsakhpress

Հասարակական

ԵԽ առաջարկով Պաշտպանը միացել է մահապատժի վերացման իրազեկման միջազգային արշավին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի առաջարկով միացել է մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ իրազեկման արշավին՝ որպես Եվրոպայի մարդու իրավունքների ոլորտում նշանավոր անձ։

ԵԽ առաջարկով Պաշտպանը միացել է մահապատժի վերացման իրազեկման միջազգային արշավին

ԵԽ առաջարկով Պաշտպանը միացել է մահապատժի վերացման իրազեկման միջազգային արշավին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում են ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: 
Արշավին մասնակցում են նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելեն և այլք։
Արման Թաթոյանի ուղերձում շեշտվում է, որ ուժեղ հասարակությունները երբեք չեն սպանում, այլ օգնում են վերասոցիալականացմամբ և արդարության վերականգնմամբ:
2007 թվականից հոկտեմբերի 10-ը յուրաքանչյուր տարի նշվում է որպես մահապատժի դեմ համաշխարհային օր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-: 
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search