Artsakhpress

Քաղաքական

Բաքուն թարմացնում է «սև ցուցակը»

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը «սև ցուցակից» ջնջել է գերմանացի և լեհ լրագրողների անունները:

Բաքուն թարմացնում է «սև ցուցակը»

Բաքուն թարմացնում է «սև ցուցակը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները այլևս անցանկալի անձ չեն համարում նախկինում Լեռնային Ղարաբաղ այցելած Լեհաստանի քաղաքացի Վլոդիմեյ Կիյանովսկիին և գերմանացի լրագրող Սիլվիա Սթեբերին, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:
Փոխարենը, Բաքուն մտադիր է ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուին հռչակել անցանկալի անձ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
Հիշեցնենք՝ կոնգրեսական Չուի հետ Արցախ մեկնած Ջեքի Սփիրը «սև ցուցակում» է ներառվել դեռևս 2018 թվականին:
ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն Ստեփանակերտ են այցելել հոկտեմբերի 8-ին և հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Այցի ավարտին նրանք հայտարարել են, որ «տպավորված են Արցախի խաղաղասիրությամբ, ապահովության զգացողությամբ և քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակով»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -62-: 

         

    Քաղաքական

    Հասարակական

    Ռազմական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

    Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

    Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

    Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

    Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

    Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

    Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

    Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

    Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

    Search