Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակության հետ

 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի գործադիր կոմիտեի (ՇՀԿ ՀՏԿ ԳԿ) տնօրեն Ջումախոն Գիյոսովի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակության հետ

ՀՀ ԱԽ  քարտուղարը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ողջունել է ՇՀԿ ՀՏԿ գործադիր կոմիտեի պատվիրակությանը Հայաստանում և նշել, որ Հայաստանը հետաքրքրված է կապերի խորացման առկա հնարավորություններով։
Միաժամանակ, ԱԽ քարտուղարը հյուրերի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման վրա, որը Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Սիրիայի Հանրապետության տարածք ներխուժելու հետևանք է։ Հայաստանը վճռականորեն դեմ է արտահայտվում նման գործողություններին և կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել:
Քարտուղար Գրիգորյանը հատուկ կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ՇՀԿ ՀՏԿ գործունեության կարևորությունն այս համատեքստում։
Քարտուղարը, մասնավորապես, նշել  է. «Հայաստանը հաստատակամորեն մերժում է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով՝ անկախ դրա հիմքում ընկած պատճառներից, շարժառիթներից ու նպատակներից: Ահաբեկչական գործունեությունը չպետք է շաղկապվի և նույնականացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի կամ էթնիկ խմբի հետ»:
Ջումախոն Գիյոսովը իր հերթին ներկայացրել է իր պատվիրակության նպատակները, Հայաստանի և ՇՀԿ հարաբերությունների ներկայիս մակարդակը,  օրակարգը և նախապատրաստվող միջոցառումները։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search