Կարմիր ծովում իրանական լցանավի դեմ ձեռնարկված գրոհը հանգեցրել Է նավթի մեծ արտահոսքի եւ շրջակա միջավայրի զգալի աղտոտման:
Իրանի ԱԳՆ-ն հայտնել Է նավթի մեծ արտահոսքի մասին Կարմիր ծովում լցանավի դեմ գրոհի պատճառով
«Այդ գործողությունների, այդ թվում՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի սաստիկ աղտոտման ողջ պատասխանատվությունն ընկած Է այդ վտանգավոր արկածախնդրության կատարողների վրա»,-ասված Է Մուսավիի հաղորդագրության մեջ, ով նշել Է, որ լցանավի վնասվելու հետեւանքով նավթի խոշոր արտահոսք Է տեղի ունեցել: Ավելի վաղ Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության մամուլի ծառայությանը, հայտնել Է, որ Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն Է: Պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ին եւ 05:20-ին: