Artsakhpress

Քաղաքական

Որևէ մեկը լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք բացառապես գտնվում են ԱՀ իրավասության ներքո. Շավարշ Քոչարյան

Իրականում բանակցային գործընթացում կա դրական մեկ արդյունք. այն 1994 թվականի ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին համաձայնագիրն է:

Որևէ մեկը լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք բացառապես գտնվում են ԱՀ իրավասության ներքո. Շավարշ Քոչարյան

Որևէ  մեկը  լիազորված  չէ   Արցախի  փոխարեն  խոսել  այն  հարցերի  մասին, որոնք  բացառապես  գտնվում  են   ԱՀ  իրավասության  ներքո.  Շավարշ  Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝   այս  մասին    Ստեփանակերտում  ընթացող  «Համագործակցություն  հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների  համաժողովի  ժամանակ   իր  ելույթում  ասել է  ՀՀ  արտաքին գործերի  փոխնախարար  Շավարշ  Քոչարյանը;
 
Խոսելով  բանակցային  գործընթացի  մասին՝    նա  մասնավորապես ասել է. «Կա  փաստաթուղթ, ըստ  որի  Ադրբեջանի  այն   ժամանակվա    ղեկավար  Հեյդար  Ալիևը    լիազորել  է  իրենց  Խորհրդարանի  փոխխոսնակին  ԱՀ  համապատասխան  պաշտոնյաների  հետ  հանդիպել  և   նախապատրաստել  երկու  երկրների   առաջին  դեմքերի    հանդիպումը: Փաստաթուղթը  ռուսերեն  է,  որտեղ  Արցախի  մասին  խոսելիս  նշվել    է   «НКР» (Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետություն), որի  տակ   ստորագրել  է  Հեյդար Ալիևը:  Սրանով  մենք  կարող  ենք   արձանագրել, որ  առնվազն  Ադրբեջանն  ընդունել  է  Արցախը, որպես  հակամարտության  կողմ,  որի    հետ   անմիջական  բանակցություն  է  ունեցել  տարբեր  մակարդակներում: Քանի որ  ներկայումս   Ադրբեջանը  խուսափում  է Արցախի  հետ   ուղղակի բանակցություններից  և  ավելին՝  ձևացնում է, որ  այդպիսի  սուբյեկտ   չկա,   ուրեմն   նա  չի   ցանկանում  որևէ  առաջընթաց  բանակցություններում: Առանց   Արցախի մասնակցության  բանակցություններում   անհնարին  է   որևէ   առաջընթաց    գրանցելՈրևէ  մեկը  լիազորված  չէ   Արցախի  փոխարեն  խոսել    այն  հարցերի  մասին, որոնք  բացառապես  գտնվում  են   ԱՀ իրավասության ներքո. դա   վերաբերվում  է կարգավիճակին   և   Արցախի  տարածքային   ամբողջականության  խնդրին»:
 
Շ.  Քոչարյանի    խոսքով՝   իրականում  Ադրբեջանը  ձևացնում  է, թե  իբր      բանակցում    է,   և    այդ  բանակցությունների  քողի  տակ  իրականացնում  է  քարոզչական  պատերազմ, որի  նպատակն  է միջազգային  հանրությանը    ապացուցել, որ  խնդիրը  ոչ  թե  ինքնորոշման    իրավունքի, այլև     տարածքային   վեճի  հարցն  է՝  Հայաստանի     և   Ադրբեջանի    միջև: Մինչդեռ   քիչ  առաջ   նա   խոսել   է  1994 թվականի համաձայնագրի  մասին, որն  ակնհայտորեն  ցույց  է  տալիս,  թե   ովքեր  են  հակամարտող  կողմերը:
 
Ինչո՞ւ  ինքնորոշման  հարցը  վերածվեց  արյունալի  հակամարտության  հարցին  ի   պատասխան,  բանախոսն  ընդգծել   է. «Որովհետև  Ադրբեջանը  չի  ցանկանում  բանակցել,   չի ուզում    որևէ   առաջընթաց,  պատրաստ չէ   փոխզիջման  և  փորձում   է   ուժով  լուծել հարցը: Միայն   ապրիլյան   պատերազմի  չորս  օրերի  ընթացքում  այնպիսի  բարբարոսություններ    են  իրականացրել, որը  բնորոշ  է      միայն   ծայրահեղ   ահաբեկիչներին»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search