Ինձ համար մեծ ուրախություն է, երբ որ ես ծրագրում եմ այցելել Արցախ:
Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանսախոսների կենտրոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին. Ֆրանսուա Ռոշբուլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին « Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբուլանը:
Նրա խոսքով` եթե ամեն ինչ հաջող ստացվի, ապա ինքը գալիք 2020 թվականին ԱՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի որպես դիտորդ:
Ֆ. Ռոշբուլանը մեծ ցանկություն ունի նաև մասնակցելու Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանսախոսների կենտրոնի բացման արարողությանը, որի բացումը նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին` ԱՀ անկախության օրը: Կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ նախորդ տարվա օգոստոսին իր որդին կնոջ հետ հերթական անգամ այցելել է Արցախ. վերջինս նույնպես ցանկություն է հայտնել 2020 թվականին ԱՀ-ում ընտրությունների ժամանակ դիտորդական ռաքելություն իրականացնել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -75-: