Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Արցախում գտնվող՝ Բելգիայի Թագավորության ֆրանկոֆոն պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: