Artsakhpress

Քաղաքական

Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր

Այսօր Ստեփանակերտում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր։

Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր

Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հռչակագիրը մասնակիցներին է ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: Ստորև ներկայացնում ենք հռչակագրի ամբողջական տեքստը`

Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի

  • Առաջնորդվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներով և գաղափարներով,
  • - ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես մարդկության կարևոր ձեռքբերումներից մեկը ժողովուրդների իրավահավասարության ապահովման ճանապարհին, և համոզված լինելով, որ դրա արդյունավետ կիրառումն առաջնահերթ նշանակություն ունի պետությունների միջև ինքնիշխան հավասարության սկզբունքի հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը խթանելու համար,
  • - հաստատելով պետությունների հանձնառությունը՝ զերծ մնալու ցանկացած բռնի գործողություններից, որոնք ժողովուրդներին զրկում են ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքից,
  • - նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի արդյունքների ճանաչման վրա,
  • - վերահաստատելով բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության վերականգնման միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի արդյունավետության բարձրացման կարևորությունը,
  • - հաշվի առնելով, որ անկախության համար պայքարում Արցախի ժողովուրդն առաջնորդվել է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով, ժողովրդավարական արժեքներով և համամարդկային կատարելատիպերով, որոնք շարունակում են մնալ Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացի հիմքը,
  • - բարձր գնահատելով Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ամրապնդմանն ու զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա,
  • - անթույլատրելի համարելով միջազգային գործընթացներից Արցախի մեկուսացման ցանկացած ձև և նրա ժողովրդին միջազգային համագործակցության առավելություններից զրկելը,
  • - վերահաստատելով մարդու իրավունքների համընդհանրությունն ու անքակտելիությունը՝ անկախ այն երկրի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որտեղ ապրում է անհատը,
  • - ճանաչելով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հիմունքներով միջազգային համագործակցության առանցքային նշանակությունը՝ ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների և բարեկամության զարգացման, փոխադարձ մշակութային հարստացման, ինչպես նաև տնտեսական բարգավաճման խթանման հարցում, 
  • -կարևորելով կրթական, սպորտային, մշակութային և տնտեսական ոլորտներում Արցախի հետ գործնական համագործակցության և փորձի փոխանակման համար ինստիտուցիոնալ հիմքի ստեղծումն և ամրապնդումը՝ Մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին՝ ազատության և ժողովրդավարության ճանապարհին, ինչպես նաև հանրապետության անկախության միջազգային ճանաչմանն ուղղված նրա ջանքերին։

Պատրաստակամ ենք այսուհետ ևս զարգացնելու և խորացնելու երկխոսությունն Արցախի Հանրապետության հետ՝ հասարակական և քաղաքական լայն շրջանակների ներգրավմամբ։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` ժողովրդավարության առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային համագործակցության մեջ Արցախի լիարժեք մասնակցության խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

Հայտարարում ենք Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրո Արցախ», ստեղծելու մասին՝ միջազգային հարթակում Արցախի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավմանն աջակցելու նպատակով։

11 հոկտեմբերի 2019 թ․ Ստեփանակերտ Արցախի Հանրապետություն

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -83-:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search