Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» խորագրով գիտագործնական կոնֆերանս

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության և «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ստեփանակերտում կազմակերպվել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» խորագրով գիտագործնական կոնֆերանս:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» խորագրով գիտագործնական կոնֆերանս

Ստեփանակերտում  կազմակերպվել  է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» խորագրով գիտագործնական կոնֆերանս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    կոնֆերանսին     բացման  խոսքով  հանդես  է   եկել   ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանը:
Նախագահն ասել է, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Արցախի դինամիկ զարգացումն ապահովող ճյուղերից  մեկը՝ այս համատեքստում կարևորելով գիտաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների  արդիականությունը:
«Երբ    մենք  խոսում  ենք    սոցիալական  պատասխանատվության    մասին,   իմ  պատկերացմամբ  այն  իր  մեջ    պարունակում  է  ներտնտեսական  և   արտատնտեսական  բաղադրիչներ: Շատ  կարևոր  է, որ    տնտեսությունում    ծավալված       տնտեսվարող   սուբյեկտներն  իրենց  գործունեությունը  ծավալեն    սոցիալական   բաղադրիչը  հաշվի  առնելով»,-մասնավորապես  նշել   է  նախագահը:
 ԱՀ Նախագահի  խորհրդական,  երկրաբան, գիտագործնական կոնֆերանսի   նախագահ     Գրիգորի Գաբրիելյանցը՝    իր   հերթին   ողջունելով      ներկաներին, կարևոր  և  անհրաժեշտ  է  համարել      նման   խորագրով      Արցախում  միջոցառում  կազմակերպելը:
«Այս  կոնֆերանսի   կազմակերպումն  անհրաժեշտություն  է,  քանի  որ  այն  հարթակ    է, որտեղ     մասնակիցները    ծանոթանում  են   ոլորտի  խնդիրներին  և   դրանց  լուծման  համար  ներկայացնում  իրենց  տեսակետները»,-  նշել     է  Գ. Գաբրիելյանցը:
Կոնֆերանսի  մասնակից  «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի  տնօրեն,   փիլիսոփայական  գիտությունների  թեկնածու   Վահրամ  Ավագյանը   մեզ  հետ զրույցում  ասել է, որ   «Բեյս Մեթըլս»  ՓԲ  ընկերության   կողմից    հիմնադրած    իրենց  կառույցի  առջև  ի  սկզբանե  խնդիր  էր   դրված   ԱՀ-ում իրականացնել     սոցիալական    մի  շարք  ծրագրեր:
«Պայմաններից  մեկը  եղել  է  այն, որ    այդ  ծրագրերն  առավելագույնս  համապատասխանեն  համայնքների   ակնկալիքներին:  Մենք՝  «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության  անդամների    ներուժը  համագործակցաբար  օգտագործում   ենք     հենց   այդ  ակնկալիքներին  առավելագույնս  համապատասխանեցնելու   մեր  գործունեությունը:  Հիմնադրամը    հրապարակել  է աշխատանքների   առաջնահերթությունները, և  դրանց  ուղղությամբ   արդյունավետ    գործունեության    գիտական     մոդելն    ակնկալում  ենք    ստանալ  այս   գիտաժողովից: Մենք   այս  հարթակն  օգտագործում  ենք   հասկանալու  համար     գիտական  հանրության    պատկերացումը՝  սոցիալական  պատասխանատվության  արդյունավետ  մոդելների  մասին, ինչպես  նաև՝    զեկուցելու  մեր  արածի  ու   ծրագրածի  մասին»,-ավելացրել  է  Վ. Ավագյանը:
Նրա  խոսքով՝    հիմնադրամը     եռափուլ  սոցիալկան  պատասխանատվության    ծրագրերի  իրականացման  նախնական     հեռանկար  ունի:   Առաջին  փուլում՝  իրականացվում են  սոցիալական   օբյեկտների   շինարարություն, ենթակառուցվածքների   բարեկարգում,  որին    զուգահեռ  կյանքի  են  կոչում բարեգործական     ծրագրեր՝  համայնքներում  սոցիալական     խոցելի  խավերին  օժանդակելու  նպատակով: Երկրորդ  փուլում՝   հիմնադրամի  առջև   խնդիր  է  դրված  ուսումնասիրելու    տնտեսվարող  ինքնուրույն   միավորների  ստեղծման    հնարավորությունները   շահակից  համայնքներում,   և  աստիճանաբար  ստեղծելու  սոցիալական   ձեռներեցության  մոդելներ, որոնք  ավելի   ինքնուրույն  կդարձնեն    այդ  գործընթացները  և  ավելի   կպակասի  կախվածությունը: 
«Բի Էս  Սի»     բիզնեսի  աջակցման  կենտրոնի   հիմնադիր  տնօրեն  Սամվել  Գևորգյանը՝  խոսելով   «Կորպորատիվ   սոցիալական   պատասխանատվություն. rազմավարական  մոտեցումներ   հայկական  կազմակերպությունների  համար»  թեմայի    վերաբերյալ,  ասել է, որ  վերջին  տարիներին      կորպորատիվ  սոցիալական   պատասխանատվության  (ԿՍՊ)  նշանակությունը   և   կարևորությունը    բիզնես  միջավայրում  էականորեն    բարձրացել է, որը  կարելի է  համարել  ինչպես  միջազգային, այնպես  էլ  Հայաստանի  գործարար    շրջանակներին  բնորոշ    գործոն:    
«ԿՍՊ-ի   վերաբերյալ    ընկալումն  աճել  է,   իսկ  նրա   տեսակների  և  կիրառության    շրջանակները  լայնացել: ԿՍՊ-ի   կարևորությունը   հասկանում են  ինչպես   ընկերությունների  ղեկավարները, այնպես  էլ    հասարակական  կազմակերպությունները, հանրային   հատվածը և    սպառողները:  ԿՍՊ-ն  կարող  է  ներդրումներ  ունենալ    բիզնեսների  կայուն  զարգացման, գործիքների  կիրառման, սպառողների  ձեռքբերման, ապրանքայնի  նշանի   ճանաչման    երկարաժամկետ  ռազմավարության  իրականացման  և    աշխատակիցների  ու   հաճախորդների   ավելի  լայն    ներգրավման  գործընթացներում»,-հավելել  է   Ս. Գևորգյանը:
Կոնֆերանսին    զեկույցներով  հանդես   են  եկել  ԱԵԳՄՄ  նախագահ, իրավաբանական   գիտությունների  թեկնածու  Ավետիք  Հարությունյանը,  ԱԵԳՄՄ-ի  անդամներ, ինչպես  նաև  ՀՀ-ից  և  ԱՀ-ից  հրավիրված  մասնագետներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search