Artsakhpress

Հասարակական

Կայացել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի ամփոփիչ նիստը

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի ամփոփիչ նիստը:

Կայացել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի ամփոփիչ նիստը

Կայացել  է  «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի  ամփոփիչ  նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է   եկել  ԱՀ գյուղատնտեսության նախարար  Ժիրայր  Միրզոյանը:
Նա   ասել է, որ   կոնֆերանսը, որն  ունի  գիտական  և  գործնական  նշանակություն,    Արցախում  կազմակերպվել  է  առաջին  անգամ:
«Այն    ընդգրկել  է ԱՀ գյուղատնտեսության    նախարարության   կողմից  կառավարվող   առանցքային  բոլոր  ոլորտները    և  նպատակ  ունի   արդիական, ակադեմիական    չափանիշներով  քննելու  և  գնահատելու  բոլոր   գաղափարներն ու  ծրագրերը, ինչպես  նաև   բարձրացնել    տնտեսության  զարգացման վրա    ազդեցությունը: Այս  միջոցառումը  խորհրդանշական    կամ    արարողակարգային    բնույթ   չունի, այն    կազմակերպվել է  օբյեկտիվ    և    գործնական   անհրաժեշտությունից  ելնելով:  Ակնհայտ  է, որ  գիտական  և  գործնական      ոլորտների    կապվածության  և  համագործակցության  աստիճանից  է  կախված    յուրաքանչյուր  բնագավառի  զարգացման   աստիճանը:    Չորս  փուլերից  բաղկացած   կոնֆերանսն  ընդգրկել  է  բուսաբուծության, անասնաբուծության, ոռոգման  համակարգերի, սննդամթերքի  անվտանգության  և  վերամշակման    թեմաները: Այսպիսի  թեմաներ ընտրելով  նպատակ ենք  ունեցել   գյուղատնտեսության ոլորտի  բոլոր  ուղղությունները  ներգրավել   կոնֆերանսի  ծրագրում»,-մանրամասնել է  Ժ.  Միրզոյանը  և  բոլորին  շնորհավորել  գյուղատնտեսի  աշխատողի մասնագիտական  տոնի  առթիվ:
 
ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանի  խոսքով՝    օրն  առիթ  է  ևս  մեկ  անգամ    կարևորելու  գյուղատնտեսի` որպես  հողի  մշակի,   բերք ու  բարիք  ստեղծողի  դերը:
 
 
«Գյուղատնտեսությունը  եղել  և  շարունակում  է  մնալ    Արցախի  տնտեսության  ռազմավարական    ոլորտներից  մեկը:  Այն  իրականացնում  է    բնակչության`  պարենի  նկատմամբ  կենսական   պահանջմունքների բավարարման  առաքելություն, միաժամանակ`    հանդիսանալով  տնտեսական  աճի    հիմնական  բաղադրիչներից  մեկը  և ապահովելով  զբաղվածություն:   Արցախի      տնտեսապես  ակտիվ   բնակչության  շուրջ  48   տոկոսը  գյուղաբնակ է, որի  մոտ   82  տոկոսն  զբաղված  է    գյուղատնտեսությամբ:  Վերջին  տասնամյակում  ոլորտն  ապահովել է  երկրի     համախառն  արտադրանքի     շուրջ  15  տոկոսը: Գյուղատնտեսի  աշխատանքը  պահանջված  է  ու     դժվարին,  այն  ոչ  միայն  աշխատանք   է և  բիզնես, այլև`  կենսակերպ»,-մասնավորապես  ասել է   Գ. Մարտիրոսյանը:
 
Կոնֆերանսին  մասնակից   ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանն    իր     ելույթում   ասել է, որ   կոնֆերանսում քննարկվող թեմաները հետաքրքիր են ու պահանջված և  առանձնակի տեղ են զբաղեցնում մեր հանրապետության սոցիալ-տնտեսական օրակարգում:
«Գյուղատնտեսությունն Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից է և այսուհետ էլ կմնա մեր հանրապետության տնտեսական համակարգի հիմնասյուներից մեկը: Այս ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք, որ Արցախի գյուղատնտեսությունը լինի ճկուն, մրցունակ, լայնորեն օգտագործի տարբեր երկրների առաջատար փորձը եւ ժամանակակից տեխնոլոգիաները, բնական է, հաշվի առնելով մեր տեղական յուրահատկությունները: Եվ այս տեսակետից նման միջոցառումների անցկացումն Արցախում պահանջված է»,- ավելացրել   է  Բ. Սահակյանը:
Երկրի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես  նաև  Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» և  «Երախտագիտություն» մեդալներով պարգևատրել է Արցախի և Հայաստանի Հանրապետության կառավարական, գիտակրթական և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:
 
Կոնֆերանսին  ելույթով  հանդես  է  եկել  նաև  Շուշիի   տեխնոլոգիական  համալսարնի  ռեկտոր  Հովհաննես  Թոքմաջյանը, որ  կարևորել  և   ողջունել  է    նման  գիտագործնական միջոցառումների  անցկացումն  Արցախում:
Միջոցառմանը   ցուցադրվել  են    գյուղատնտեսության  վերջին  տարիների  ընթացքում   գրանցված   հաջողությունների, ինչպես  նաև    գիտագործնական   կոնֆերանսի     չորս   փուլերի    մասին   պատմվող     տեսանյութեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search