Artsakhpress

Քաղաքական

Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը

Շարունակվում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակում Արցախ ժամանած պատվիրակությունների հետ հանդիպումներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում:

Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը

Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու «Արցախ – Կանադա» բարեկամական խմբի անդամները հանդիպել են Արցախ ժամանած Կանադայի պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կանադացի բարեկամներին օվկիանոսից այն կողմ Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար, ինչի վառ օրինակը մարտին Կանադայում ձևավորված Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումն է:
Ա. Ղուլյանը բարձր է գնահատել Արցախի ճանաչման գործում Կանադայի հայկական կազմակերպությունների և կանադացի բարեկամների տեսանելի աշխատանքը և ընդգծել. «Մենք գիտենք, որ միջազգային ճանաչման տանող ճանապարհը երկար է լինելու, սակայն մենք համբերատար ենք ու վստահ՝ մեր հաջողության մեջ, քանի որ տարեցտարի ավելանում են Արցախի բարեկամները»:
Քվեբեկի Ազգային ժողովի անդամ Գի Ուելետը, նշել է, որ տպավորված է Արցախով և Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությամբ: Ուելետի խոսքով, որպես խաղաղ երկրի քաղաքացի, նա պատրաստ է խաղաղության և արդարության դեսպան լինել Արցախի համար. «Ժամանակակից սոցիալական մեդիայի և կեղծ նորությունների աշխարհում շատ կարևոր է Արցախի ճիշտ ներկայացումը: Այս պահին շատերն ինձ անհամբեր սպասում են Քվեբեկում, որպեսզի կիսվեմ իմ տպավորություններով և հավաստի տեղեկություններ հաղորդեմ ձեր երկրի մասին»:
Օնտարիոյի Օրենսդրական ժողովի անդամ Արիս Պապիկեանն իր հերթին հավաստիացրել է. «Ղարաբաղի ժողովուրդը միայնակ չէ ճանաչման բարդ ճանապարհին և չնայած այն բոլոր խոչընդոտներին, որոնց առերեսվում են Կանադայի հայկական կառույցները Արցախը ճանաչելի դարձնելու գործում, մեր բարեկամների աջակցությամբ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են»:
«Իմ հոգին Տորոնտոյում է, իսկ սիրտս՝ Արցախում», - ասել է Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Կարիջիաննիսը: Կարիջիաննիսը կիսվել է քաղաքային խորհրդում իր համակիրների հետ համատեղ տարվող աշխատանքների առաջընթացի մասին և հույս հայտնել, որ շուտով լավ նորություններ կունենան:   
Մոնրեալի Գործադիր կոմիտեի անդամ Մարի Դերոսն նշել է. «Շատ բարձր եմ գնահատում այստեղ լինելու հնարավորությունը: Ես տեսա Արցախի ներուժը: Այստեղ բազմաթիվ տաղանդավոր և կրթված երիտասարդներ կան: Նրանք են Արցախի ապագան: Շարունակեք քաջալերել նրանց»:
Հանդիպմանը մասնակցել են նաև Կանադայի Հայ դատի Քվեբեկի և Օնտարիոյի հանձնախմբի անդամներ Աբրահամ Նիզիպլեանը և Հարութ Մաթոսեանը, որոնք խոսել են հայկական օրակարգային հարցերի ուղղութամբ տարվող աշխատանքների մասին և վստահեցրել, որ հաջորդ այցի ժամանակ պատվիրակության կազմն ավելի մեծ և ընդգրկուն կլինի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search