ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Գրիգորի Մարտիրոսյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին
Գյուղատնտեսությունը եղել և մնում է Արցախի տնտեսության ռազմավարական ոլորտներից մեկը: Այն իրականացնում է բնակչության՝ պարենի նկատմամբ կենսական պահանջմունքների բավարարման առաքելություն, միաժամանակ հանդիսանալով տնտեսական աճի հիմնական բաղադրիչներից մեկը և ապահովելով զբաղվածության ու գյուղական բնակավայրերի զարգացում:
Հուսով եմ, որ այսուհետ ևս կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի գյուղատնտեսությունը մեր երկրում դարձնենք նորարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Դրա համար բոլոր նախադրյալները կան, և կառավարությունը շարունակելու է իր հոգածության և ուշադրության կենտրոնում պահել ռազմավարական կարևորություն ներկայացնող տնտեսության այս ոլորտը: