Artsakhpress

Քաղաքական

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան գալիս է Երևան

Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի կարգավիճակում առաջին անգամ է այցելում Հայաստան։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան գալիս է Երևան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան գալիս է Երևան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին։  Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։
Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի աթոռը զբաղեցրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հենց այդ օրը երկրի խորհրդարանը վստահություն հայտնել է ՆԳՆ նախկին պետի գլխավորած կառավարությանը։
«Պարոն Գախարիան Հայաստան կայցելի մեկօրյա պաշտոնական այցով հոկտեմբերի 15-ին։ Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն Վրաստանի արտգործնախարարը, ներքին գործերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակներ», – ասել է Մկոյանը։
Նշենք, որ Գախարիայի տարածաշրջանային շրջագայությունը մեկնարկել  Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին։ Հայաստանից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Search