Լոս Անջելեսում 78 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Ռոբերտ Ֆորսթերը:
ԱՄՆ-ում մաhացել է դերասան Ռոբերտ Ֆորսթերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Hollywood Reporter»-ը՝ հղում անելով նրա գործակալին:
Հրապարակման համաձայն՝ դերասանը մահացել է տանը: Մահվան պատճառն ուղեղի քաղցկեղն էր:
Ռոբերտ Ֆորսթերը հայտնի է Քվենտին Տարանտինոյի «Ջեքի Բրաուն» ֆիլմում Մաքս Չերրիի դերով, որի համար նա առաջադրվել է «Օսկարի»՝ «Երկրորդ պլանում տղամարդու լավագույն դերի» համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-: