Artsakhpress

Միջազգային

Գերմանիայի պահպանողականների առաջնորդը ցանկանում է արգելել կրկնակի քաղաքացիությունը

Կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, Գերմանիայի պաշտպանության նախարար եւ Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի (ՔԴԴ) նախագահ Անեգրեթ Քրամփ Քարենբաուերն առաջարկել է պահպանողական ՔԴԴ-ի նախընտրական ծրագրում ավելացնել կրկնակի քաղաքացիությունն արգելող դրույթ:

Գերմանիայի պահպանողականների առաջնորդը ցանկանում է արգելել կրկնակի քաղաքացիությունը

Գերմանիայի պահպանողականների առաջնորդը ցանկանում է արգելել կրկնակի քաղաքացիությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է DW-ը:
Քարենբաուերի խոսքով՝ նա կսատարի համապատասխան նախաձեռնությունը նոյեմբերի վերջում կուսակցական համագումարի ժամանակ: Նա նաեւ խորհրդակցություններ կանցկացնի Գերմանիայում կրկնակի քաղաքացիության մասին հնարավոր  օրինագծի շուրջ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հետ բունդեթագում: Սակայն օրենսդրական այս շրջանում այդ օրենքն ընդունելու շանսեր չկան՝ կապված իշխող կոալիցիայի անդամ սոցիալ-դեմոկրատների բացասական դիրքորոշման հետ, ընդգծել է ՔԴՄ-ի ղեկավարը:
Անեգրեթ Քրամփ Քարենբաուերը, որը 2018 թվականի դեկտեմբերի 7-ին փոխարինել էր Անգելա Մերկելին ՔԴՄ-ի ղեկավարի պաշտոնում, նախկինում եւս անդրադարձել է կրկնակի քաղաքացիության թեմային: «Կրկնակի քաղաքացիության հայեցակարգը կարող է գործել միայն այն դեպքում, եթե այն չխոչընդոտի ինտեգրմանը»,-հայտարարել է նա դեռեւս 2018 թվականի նոյեմբերին ՔԴՄ-ի ղեկավարի պաշտոնում իր նախընտրական քարոզարշավի շրջանակում: Կրկնակի քաղաքացիության մասին օրենսդրությունը խստացնելու առաջարկվող միջոցներից է Գերմանիայում ապրող իմիգրանտներից իրենց թոռներին քաղաքացիությունը փոխանցելու արգելքը՝ այսպես կոչված «սերունդների սահմանափակումը»:
Ավելի ուշ՝ 2019 թվականի փետրվարին, Քրամփ Քարենբաուերը կոչ է արել անհապաղ փոփոխություն կատարել օրենսդրության մեջ Գերմանիայի անձնագիր ունեցող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին քաղաքացիությունից զրկելու գործընթացը պարզեցնելու նպատակով: «Նա, ով գնում է ահաբեկչական կազմակերպություն եւ ունի երկու անձնագիր, պետք է իմանա, որ այդկերպ նա կզրկվի գերմանական անձնագրից»,-նշել է ՔԴՄ-ի ղեկավարը Redaktionsnetzwerk Deutschland (RND) մեդիախմբի պարբերականներին տված հարցազրույցում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Search