Artsakhpress

Հասարակական

Գիտնականները համատարած սով են կանխատեսում

Գիտնականները առաջիկայում համատարած սովի տարիների մասին կանխատեսումներ են արել:

Գիտնականները համատարած սով են կանխատեսում

Գիտնականները համատարած սով են կանխատեսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Science Alert-ը, ըստ որի, մասնագետների ամենավատատեսական կանխատեսումներով՝ նման իրավիճակ աշխարհում կարող է առաջանալ 40 տարի անց:
Սա կարող է կապված լինել գյուղատնտեսության մեջ օգտագործվող ֆոսֆորի պաշարների սպառման հետ:
Հաղորդվում է, որ եթե մարդկությունը նույնկերպ շարունակի, ֆոսֆորի ամբողջ պաշարը կսպառվի արդեն 80 տարի անց: Մասնագետները հայտարարել են, որ սա տեղի կունենա հասարակության կողմից նյութի անխնա օգտագործման պայմաններում:
Մասնագետները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար 400 տարի ժամկետ են նշել:
Նախնական գնահատմամբ՝ ֆոսֆորի պակասը կարող է բերել բերքատվության ծավալի նվազման, ինչն էլ համատարած սովի պատճառ կդառնա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search