ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ Չինաստանն արդեն սկսել Է կատարել առեւտրական գործարքի այն պայմանները, որոնց շուրջ երկու երկրները հասել են սկզբունքային համաձայնության, եւ ձեռնամուխ Է եղել ամերիկայն գյուղատնտեսական արտադրանքի գնումներին:
Չինաստանն արդեն սկսել Է կատարել ԱՄՆ-ի հետ առեւտրական գործարքի պայմանները. Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը հոկտեմբերի 13-ին գրել Է Twitter-ի իր Էջում:
Նրա խոսքով՝ գործարքի պայմաններից մեկն այն Էր, որ կողմերը երեք-չորս շաբաթ չեն սպասելու համաձայնագրի ստորագրմանը եւ գնումներին ձեռնամուխ են եղել անմիջապես: «Չինաստանն արդեն սկսել Է գյուղատնտեսական արտադրանք գնել մեր հիանալի հայրենասեր ֆերմերներից»,- հայտարարել Է Թրամփը:
«Մենք կավարտենք գործարքի ընդգրկուն առաջին մասը եւ անմիջապես ձեռնամուխ կլինենք երկրորդ մասին: Առաջին մասը կարող Է վերջնականապես համաձայնեցվել ու ստորագրվել շուտով»,- հավելել Է Թրամփը՝ անդրադառնալով Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու հեի հետ հոկտեմբերի 11-ին կայացած բանակցությունների արդյունքներին: