Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տիգրան Աբգարյանը ծնվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 2003-2011 թթ սովորել է Գյումրու №4 միջնակարգ դպրոցում։ 2011-2014 թթ սովորել է Գյումրու №1 արհեստագործական պետական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն։ 2015 թ հունվարի 12-ին զորակոչվել է բանակ։

Ծառայել է ՊՆ N զորամասում, ապա ՊԲ N զորամասում՝ որպես տանկային դասակի մեխանիկ-վարորդ։ Ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ ԶՈՒ «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։
Զոհվել է 2016 թ. ապրիլի 3-ին՝ Ջաբրայիլում (Ջրական) հակառակորդի դեմ իրենց տանկով համառ պատերազմելիս՝ տանկի հրամանատար ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի և շարքային Վլադիմիր Ալիխանյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search