Artsakhpress

Ռազմական

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի երկրների հետախույզների «Որոնում-2019» վարժանքները

Բելառուսում սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2019» հատուկ վարժանքները:

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի երկրների հետախույզների «Որոնում-2019» վարժանքները

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի երկրների հետախույզների «Որոնում-2019» վարժանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հոկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ-ի միավորված շտաբում:
«Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուսուցման համակարգին»,-վարժանքների բացման արարողությանն ասել Է ՀԱՊԿ-ի միավորված շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Որոնում-2019» վարժանքները, որոնք կավարտվեն հոկտեմբերի 18-ին, ղեկավարում Է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ մարտական կառավարման գծով տեղակալ գեներալ-մայոր Իգոր Կորոլը: Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինծառայողները եւ ՀԱՊԿ-ի միավորված շտաբի օպերատիվ խումբը:
Ընդամենը գործի Է դրված մոտավորապես 2 հազար զինծառայող եւ ավելի քան 250 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն: ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետախուզության ուժերով ու միջոցներով «Որոնում-2019» հատուկ վարժանքներն անցկացվում են «Մարտական եղբայրություն-2019» համատեղ օեպարատիվ-ռազմավարական վարժանքների շրջանակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search